«Սարգիս Ա Սևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սարգիս Ա Սևանցի''' (ծ. թ. անհայտ – 1022, ամփոփվել է [[Հոռոմոսի վանքումվանք]]ում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019թ թվականին։ Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն։ Ուսանել է Սևանավանքում։ Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայրն էր։ Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր [[Գագիկ Ա]] Բագրատունու հովանավորությամբ։ 992-ին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի։ 1006-ին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և [[Կատրամիդե]] թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները։
 
Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)՝ քաջալերելով ժողովրդին։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ։
Հայտնի է իր շինարարական գոծունեությամբ, 1010-ին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է ՍՍբ. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։ Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող ''Տեր երկնիցը'', որը գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը։
 
Սարգիս Ա Սևանցին 1019 թվականին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոս.կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին։
 
===Արտաքին հղումներ===
Տող 10.
[http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=332&cat_=6&id_2=165&s=15 Հայոց պատմությունը Սարգիս Սևանցի կաթողիկոսի օրոք]
 
{{Կաթողիկոս|
|նախորդող = [[Խաչիկ Ա Արշարունի]] |
|հաջորդող = [[Պետրոս Ա Գետադարձ]] |
|ժամկետներ = [[992]]–[[1019]]
}}