«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4065 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
=== Ստրկության առաջացումը ===
[[Արտադրություն|Արտադրության]] արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է [[աշխատանքի բաժանում]]ը: Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին` ֆիզիկական) [[աշխատանք]]ն ամենեևին էլ գայթակղիչ չէ: [[Հասարակություն|Հասարակության]] զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան` կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի: Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան [[ստրուկ]]ներ:
 
=== Ստրուկի կարգավիճակը ===
 
Ըստ փիլիսոփա [[Մարկ Վարրոն]]ի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով` res, այսինքն` իր): Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ` գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար: [[Ստրուկ]]ի իրային էությունը, նախևառաջ, կայանում է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա: Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ: Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության: Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները: Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա:
 
Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով: Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել` կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը: Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել: Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց [[կյանք]]ի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով:
 
Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ [[օրենք]]ով: Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ: Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից` դիտվում է որպես [[ունեցվածք]]ի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված [[հանցագործություն]]: Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը: Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան:
 
 
== Ծանոթագրություններ ==
1888

edits