«Բնության պահպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Բնության պահպանությունը Հայաստանում ==
{{Հիմնական|Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում}}
[[Պատկեր:Lake Sevan6.jpg|մինի|300px|Սևան ազգային պարկ]]
[[Հայաստան]]ում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից: [[Խոսրով Բ]] թագավորի հրամանով ստեղծվել են [[Տաճար մայրի]] ([[Գառնի]]ից մինչև [[Դվին]]), [[Խոսրովակերտ]] (վերջինիս շարունակությունը դեպի հարավ) [[անտառ]]ները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել [[արգելոց]]ներ: Անհարկի [[անտառհատում]]ների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան [[Մխիթար Գոշ]]ի ([[12-րդ դար]]) և [[Սմբատ Սպարապետ]]ի ([[13-րդ դար]]) դատաստանագրքերում: [[ՀԽՍՀ]]-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ [[անտառ]]ի, [[հող]]ի, [[Ջուր|ջրի]], [[ընդերք]]ի պետականացման, վայրի [[դեղաբույսեր]]ի մենաշնորհի, [[կենդանիներ]]ի և [[բույսեր]]ի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են [[1921]]-[[1923]] թվականներին: Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, [[բնական պաշարներ]]ի օգտագործման, միջավայրի սանիտարական վիճակի կարգավորման մասին: