«Հովսեփ Ա Վայոցձորցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 8.
== Հովսեփ Ա Հողոցմեցու գործունեությունը ==
== Շհապիվանի ժողով ==
Հովսեփ Ա Հողոցմեցին 444 թվթ.–ի օգոստոսի 7–ին Բագրևանդ գավառի Շահապիվան ավանում գումարել է ժողով, որին մասնակցել են 40 եպիսկոպոսներ (այլ վկայությամբ՝ 20), բազմաթիվ նախարարներ, կուսակալներ, զանազան պաշտոնյաներ, այդ թվում՝ մարզպան [[Վասակ ՍյունինՍյունի]]ն, սպարապետ [[Վարդան ՄամիկոնյանըՄամիկոնյան]]ը, Արշավիր Կամսարականը, Մանաճիհր Ռշտունին, Զիք Դիմաքսյանը և ուրիշներ: Ժողովն ընդունել է 20 կանոնադիր որոշում, որոնցում խստորեն դատապարտվել են մծղնեական աղանդի հետևորդները: Ժողովը դատապարտել է եկեղեցական դասի այն սպասավորներին, որոնք տառապել են զանազան մոլություններով, կաշառքով ձեռնադրել հոգևորականների, օրհնել մերձավորների ամուսնությունը և այլն: Դատապարտվել են կնաթողությունը, այրաթողությունը, կախարդությունը, դյութությունը, հարցուկներին դիմելը, անվայելուչ լացն ու կոծը և այլն:
 
== Արտաշատի ժողով և Վարդանանց պատերազմ ==
Հովսեփ Ա Հողոցմեցին 449 թվթ.–ին Արտաշատում հրավիրել է աշխարհիկ և հոգևոր մեծամեծների ժողով, որը միաձայն մերժել է պարսից Սասանյան արքա [[Հազկերտ II]]-ի հրովարտակը, որը հայ, վրաց և աղվանից կառավարիչներին պարտադրել է ուրանալ քրիստոնեությունը և դավանել զրադաշտական կրոնը: 450թվ450 թ.–ի ապրիլին Հովսեփ Ա Հողոցմեցին օրհնանքներով ու հորդորներով դատաստանի կանչված հայ երևելի նախարարներին և բարձրագույն պաշտոնյաներին [[Տիզբոն]] է ճանապարհել: Տիզբոնում մահվան և աքսորի սպառնալիքի ներքո հայտնված հայոց կառավարիչները վճռել են առերես ուրացության գնով ‹‹զերծանել յորոգայթէն››, վերադառնալ և գխավորել պայքարը պարսկական վտանգի դեմ: Հովսեփ Ա Հողոցմեցին իր հավատարիմ հոգևորականների համագործակցությամբ ժողովրդին հորդորել է զինված պայքար մղել Հայաստան ներխուժած պարսկական հսկիչ զորախմբերի և մոգերի դեմ: Համաժողովրդական այդ պայքարը գլխավորել է Ղևոնդ Երեց Վանանդեցին, որը դեռևս Սահակ Ա Պարթևի աթոռակալման տարիներին նշանակվել էր կաթողիկոսի տեղապահը Բագրևանդ գավառում: Նրա առաջնորդությամբ ժողովուրդը Բագրևանդի [[Անգղ ամրոցի ճակատամարտ (449)|Անգղ ավանում]] ջախջախել է մոգերին ուղեկցող պարսկական զորախումբը, որը փորձել է քանդել տեղի եկեղեցին և այն վերածել մեհյանի:
 
{{Կաթողիկոս|