«Հերակլես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 223.
 
Ահա և վերջացավ Հերակլեսի ծառայությունը։ Հերոսն իր կին [[Միգերա]]յին կնություն տվեց իր ընկերոջը` Իոլասին և ուղևորվեց Տիրինթոս։<ref>Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Հեսպերիդիների խնձորները. էջ 225</ref>
 
=== Հերակլես և Էվրիտոս ===
Էվբեա կղզու Էքալիա քաղաքի արքան` Էվրիտոսը ամենահմուտ նետաձիգն էր։ Նրա ուսուցիչը եղել էր նետաձիգ Ապոլլոնը, որն անգամ նետեր էր նրան ընծայել։ Հերակլեսն իր պատանեկության տարիներն նետաձգություն էր սովորել Էվրիտոսից։
 
Էվրիտոսն իր դստեր` Իոլեի ձեռքը խոստացել էր նրան, ով իրեն կկարողանա հաղթել նետաձգության մեջ։ Այդ իմանալով, Հերակլեսն Էվրիսթևսի մոտ ծառայությունն ավարտելուց հետո շտապ մեկնում է Էքալիա։ Նա մեծ դժվարությամբ է կարողանում հաղթել Էվրիստոսին, բայց վերջինս դրժում է իր խոստումը։ Իսկ դրանից հետո արքան իր որդիների հետ խրախճանքի ժամանակ գինովցած Հերակլեսին Էքալիայից դուրս են անում։
 
Այս դեպքից որոշ ժամանակ անց Հերմեսի որդին` խորամանկ Ավտոլիկոսը, գողանում է Էվրիտոսի նախիրը։ Արքան Հերակլեսին է մեղադրում գողության մեջ` արարքը բացատրելով որպես վրեժ։
 
=== Այլ առասպելներ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հերակլես» էջից