«Մոնոքրոմատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոնոքրոմատոր''' օպտիկայում, մեներանգիչ, սպեկտրային սարք, որն օգտագործվում է ճառագայթումը մոնոքր...»:
 
Տող 1.
'''Մոնոքրոմատոր''' օպտիկայում, մեներանգիչ, սպեկտրային սարք, որն օգտագործվում է ճառագայթումը մոնոքրոմատիկ դարձնելու, այսինքն՝ լայն սպեկտրից նեղ տիրույթ անջատելու համար։ Մոնոքրոմատորի հիմնական մասը լույսն ըստ հաճախականությունների տարրալուծելու հարմարանքն է՝ պրիզմա, դիֆրակցիոն ցանց կամ որևէ ինտերֆերենցիոն գործիք։ Պարզագույն մոնոքրոմատոր, բացի դիսպերսիոն հարմարանքից (օրինակ, պրիզմա), պարունակում է նաև Լ1 կոլիմատորային օբյեկտիվ, որի գլխավոր կիզակետում գտնվում է մուտքի a1 ճեղքը։ Երկրորդ՝ Լ2 օբյեկտիվը, տարբեր հաճախականության ճառագայթները կիզակետում է a3 ելքային ճեղքի որոշակի կետերում։ Մոնոքրոմատորի որակը բնութագրվում է դիսպերսիայով, լուծունակությամբ և այլն։ Սպեկտրալուսաչափության մեջ հաճախ կիրառում են կրկնակի մոնոքրոմատորներ․ դրանց դասավորությունն այնպիսին է, որ մոնոքրոմատոր֊ներից առաջինի ելքի ճեղքը երկրորդի համար ծառայում է որպես մուտքի ճեղք։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Օպտիկական սարքեր]]