«Մոնտաժ (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոնտաժ''' (ֆրանս․ montage — վերհանում, տեղակայում, հավաքում, monter - բարձրացնել), պատրաստի դետալներից...»:
 
No edit summary
Տող 1.
'''Մոնտաժ''' (ֆրանս․ montage — վերհանում, տեղակայում, հավաքում, monter - բարձրացնել), պատրաստի դետալներից կառույցների, կոնստրուկցիաների, [[տեխնոլոգիա]]կան սարքավորումների, ագրեգատների, [[մեքենա]]ների, սարքերի և դրանց հանգույցների հավաքում և տեղակայում։
'''1.'''# Մոնտաժի շինարարական կոնստրուկցիաների՝ գործարանային արտադրության հավաքովի կոնստրուկտիվ տարրերից և դետալներից շենքերի և կառույցների կառուցման հիմնական պրոցես։ Կատարվում է շինարարական մոնտաժային [[կռունկ]]ների և մոնտաժային հարմարանքների օգնությամբ։ Մոնտաժը բաղկացած է հաջորդաբար կատարվող մի շարք գործողություններից (մոնտաժվող տարրերի միացում մոնտաժային միջոցների աշխատանքային մարմիններին, վերհանում, տեղափոխում, ուղղում, նախագծային դիրքում տարրերի կողմնորոշում և տեղակայում)։ Մոնտաժի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է բլոկային մոնտաժի կիրառման շնորհիվ (տես Հավաքովի կոնստրուկցիաներ)։ Հեռանկարային է ծավաչային բչոկներից բնակելի շենքերի մոնտաժը։
'''2․'''# Մոնտաժը տեխնոլոգիական սարքավորումների՝ նոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման և գործող ձեռնարկությունների վերակառուցման պրոցեսում կատարվող մոնտաժային աշխատանքներ։ Մոնտաժը ներառնում է նախագծային դիրքում տեխնոլոգիական սարքավորման տեղակայումը և ամրացումը, վերահսկման ու ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև հումքի, [[Ջուր|ջր]]ի, [[գոլորշի|գոլորշ]]ու, սեղմված [[օդ]]ի, [[էլեկտրաէներգիա]]յի մատուցումն ապահովող հաղորդակցումների միացումը տեխնոլոգիական սարքավորմանը, վերջինիս բերումը շահագործման վիճակի, արտադրական մնացուկների հեռացումը։
'''3․'''# Մոնտաժը ռադիոէլեկտրոնային սարքավորման՝ առանձին էլեկտրա և ռադիոտարրերից (ԷՌՏ), էլեկարամեկուսացնող դետալներից, կրող կոնստրուկցիաներից և միացնող էլեկտրական լարերից (ԷԼ) սարքավորման հավաքման պրոցես։ Որպես կրող կոնստրուկցիաներ օգտագործում են դրոշմահարթակները և շասսիները։ Դրոշմահարթակների կիրառումը հնարավորություն ընձեռեց ավտոմատացնելու ԷՌՏ-ի միջև միացումների նախագծումը և ԷԼ֊ի միջոցով ԷՌՏ-ի միացման տեխնոլոգիական պրոցեսը։
 
{{ՀՍՀ}}