«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պուլչի''' (Pulci) Լուիջի (1432-1484), իտալացի բանաստեղծ։ 15-րդ դար հումանիզմի ամենադեմոկրատական հոսան...»:
 
No edit summary
Տող 1.
'''Պուլչի''' (Pulci) [[Լուիջի]] ([[1432-1484]]), իտալացի բանաստեղծ։ 15-րդ դար հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, մատերիալիստ և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է հերետիկոս։ Պուլչի հիմնական ստեղծագործությունը «[[Մորգանտե]]» էպիկական պոեմն է, որի առաջին հրատարակությունը ([[1478]]-[[1480]]-ի միջե) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «[[Մեծ Մորգանտե]]»-ն ([[1482]])՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դար ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ [[Օռլանդո]]յի ([[Ռոլանդ]]) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու բուֆոնադը միաձուլվում են ժող. միամիտ խանդավառությանը։ «Մորգանտե»-ն ազդեցություն է գործել Վերածննդի հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաե [[Ռաբչեի]] ստեղծագործության վրա։
{{ՀՍՀ}}