«Միջերկրածովյան կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միջերկրածովյան կլիմա''', մերձարևադարձային կլիմայի տիպ՝ չոր շոգ ամառով և անձրևոտ տաք ձմեռով։ Հատ...»:
(Տարբերություն չկա)

07:06, 28 Մայիսի 2014-ի տարբերակ

Միջերկրածովյան կլիմա, մերձարևադարձային կլիմայի տիպ՝ չոր շոգ ամառով և անձրևոտ տաք ձմեռով։ Հատուկ է միջերկրածովյան երկրներին, ԽՍՀՄ-ում՝ Ղրիմի հարավային և Կովկասի հյուսիս-արևմտյան սևծովյան ափերին։ Միջերկրածովյան կլիմաի տարբերակները դիտվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մերձարևադարձային լայնություններում, Աֆրիկայի և Ավստրալիայի հարավ-արևմտյան շրջաններում։ Միջերկրածովյան կլիմա ունեցող մարզերը ամռանը գտնվում են մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ ՝ցիկլոնների ազդեցության տակ։ Միջերկրածովյան կլիմա ունեցող վայրերի մեծ մասում ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը 20-25°C է, ձմռանը՝ 5-12°C։ Տարեկան տեղումները՝ 400-600 մմ (լեռներում՝ մինչև 1000 մմ)։ Մշտական ձյունածածկույթ չի առաջանում։ Աֆրիկայի հարավ-արևմտյան մասում, Ամերիկայում և Ավստրալիայում, օվկիանոսի ազդեցության ավելացման հետևանքով, միջերկրածովյան կլիման բնութագրվում է ավելի զով ամառով (15-20°C) և մեղմ ձմեռով (10-15°C)։ Միջերկրածովյան շրջանից հարավ և արևելք ընկած երկրներում ձևավորվում է միջերկրածովյան կլիմաի ցամաքային տարբերակը՝ քիչ տեղումներով (տարեկան՝ 100-200 մմ), Առաջավոր Ասիայի բարձրավանդակում՝ ցուրտ ձմեռ։ Բուսածածկույթում կան երաշտադիմացկուն շատ տեսակներ (անտառներ և մշտադալար թփեր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։