«Մագիստրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մագիստրոս''' (լատ. magister-պետ, ուսուցիչ), ակադեմիական երկրորդ աստիճան, որ շնորհվում է ԱՄՆ-ի, Մեծ Բ...»:
 
Տող 1.
'''Մագիստրոս''' (լատ. magister-պետ, ուսուցիչ), ակադեմիական երկրորդ աստիճան, որ շնորհվում է [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիայ]]ի և բարձրագույն կրթության [[անգլո-ամերիկյան]] համակարգ ունեցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջին դարերում Մագիստրոսի աստիճան շնորհվում էր «յոթ ազատ արվեստներ» դասավանդողներին, հետագայում՝ համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետների շրջանավարտներին, իսկ XIX դ. Փոխարինվում է փիլիսոփայության դոկտորի աստիճանով: Մինչ հեղափոխական [[Ռուսաստան]]ում Մագիստրոսի աստիճան շնորհվում էր համալսարանների բոլոր ֆակուլտետներում (բացի բժշկականից), և այն ստացող անձինք իրավունք ունեին ղեկավարելու ամբիոն: Մագիստրոսի աստիճան շնորհվում էր համալսարանն ավարտելուց հետո՝ տվյալ գիտության ճյուղից բանավոր քննություն հանձնող և հրապարակայնորեն դիսերտացիա պաշտպանող անձանց: Աչքի ընկնող մագիստրոսական դիսերտացիայի համար շնորհվում էր դոկտորի աստիճան: Բարձրագույն կրթության, ինչպես նաև գիտական կոչումների և աստիճանների խորհրդային համակարգում Մագիստրոսի աստիճան չկա: Արտասահմանում շնորհվում է համալսարան կամ դրան համարժեք ուսումնական հաստատություն ավարտած անձանց, որոնք 1-2 տարի լրացուցիչ դասընթացներ են անցնում և, հատուկ քննություն հանձնելով, պաշտպանում դիսերտացիա: Իրավաբանական և բժշկական մասնագիտությունների գծով Մագիստրոսի աստիճանի փոխարեն շնորհվում է իրավունքի կամ բժշկության դոկտորի աստիճան: Մագիստրոսի աստիճան ստացողի որակավորումը մոտավորապես համարժեք է խորհրդային բուհերի (5-ամյա ուսուցմամբ) դիպլոմային աշխատանք (նախագիծ) պաշտպանած շրջանավարտների ստացած որակավորմանը:
 
[[Կատեգորիա:Բարձրագույն կրթություն]]