«Բազմավեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''«Բազմավեպ»''' (դասական ուղղագրությամբ՝ «Բազմավէպ»), [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես։ Լույս է տեսնում 1843 թ-ից [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզիկղզի|ՍբՍուրբ Ղազար կղզում]]։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։ Հանդեսի հիմնադիր-խմբագիրը [[Գաբրիել Այվազովսկի]]ն է (ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]] եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843թ. հիմնում է «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով [[Ղուկաս Ինճիճյան|Հ. Ղուկաս Ինճիճյանի]] հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։
 
«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։ Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։
Տող 10.
Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական։ Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում։ Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։
 
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ և աստիճանաբար կրճատել իր պարբերականությունը։ Պատմաբանասիրական հարցերում «Բազմավեպը» պահպանողական էր և ջանում էր «անխախտ պահել» ավանդական տեսակետները։ «Բազմավեպին» աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Բացի հայագիտական հոդվածներից, ուսումնասիրություններից և գրական-արվեստագիտական նյութերից՝ «Բազմավեպը» հրատարակել է մեծարժեք բացառիկ համարներ՝ նվիրված [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]], [[Բայրոն|Բայրոնի]]ի, [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]], Մխիթար Աբբայի, Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500 – ամյակի, հայ և համաշխարհային գրական ու պատմական այլ անցուդարձերի և դեմքերի հոբելյաններին։ 1971 թվականից «Բազմավեպը» լույս է տեսնում 2 – 3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։
 
Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ [[Ղևոնդ Ալիշան]]ը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, [[Վարդան Հացունի]]ն, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան, Բարսեղ Սարգիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Հարություն Քյուրդյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Մկրտիչ Անանյանը, Ներսես Տեր-Ներսեսյանը, Լևոն Զեքիյանը և ուրիշներ։
 
1973 թ-իցթվականից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=999 «Բազմավեպ»-իԲազմավեպի մասին հոդվածը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում]
* [http://www.bazmavep.com/ Բազմավէպ հայագիտական հանդէսի կայքը]
 
[[Կատեգորիա:Հայագիտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազմավեպ» էջից