«Ծաթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ →  կմ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց:   → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 50.
| կայքի լեզու =
}}
'''Ծաթեր''', գյուղ Հայաստանի Հանրապետության [[Լոռու մարզ]]ում։ Գյուղը գտնվում է [[Ալավերդի]] քաղաքից 11  կմ հարավ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 37  կմ հյուսիս-արևելք, [[Դեբեդ]]ի բարձրադիր ձախ ափին, սարալանջի վրա։
 
Ունի հիմնական դպրոց, մշակույթի տուն, գրադարան, գյուղի պատմության թանգարան, 2 եկեղեցի, մակերեսը՝ 686հա, որից բանկ. 37հա, գյուղատնտ. 474 հա։ Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ 1930-ական թթ. գյուղացիները հիմնականում զբաղվել են հացահատիկի, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ։ Ի պատիվ Ծաթերի կոլտնտեսության կառավարությունը հատուկ գնացք է կազմակերպել դեպի Մոսկվա, որը կոչվել է «Ծաթերի դեպի կոմունա»։ Իրենց քրտնաջան աշխատանքի համար Լենինի շքանշանով պարգևատրվել են 5 ծաթերեցիներ՝ Անդրեասյան Բաղարբեկ, Սերյոժա Առաքելյան, Հայկանուշ Գալստյան, Արմենակ Ղալայան, Զարղալամ Գրիգորյան։
Տող 84.
Գյուղի տարածքում կա երկու եկեղեցի։ 12-13դդ. «Սուրբ Աստվածածին» (նաև սբ. Նշան) ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով, թաղակապ երկթեք ծածկով փոքր կառույց է՝ հյուսիսից բացվող մուտքով։ Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Հյուսիսային կողմում զանգակատունն է, որը խորհրդային իշխանության տարիներին օգտագործվել է որպես տրանսֆորմատորային կայան։ Բազմաթիվ խաչքարեր ագուցված են եկեղեցու և զանգակատան պատերին։ Եկեղեցու բլրալանջին միջնադարյան գերեզմանոցն է։<br />
<br />
11-12-րդ դդ. «Ճգնավորի վանքը» գտնվում է գյուղից 0.75&nbsp; կմ հյուսիս, ձորալանջի ուղղաձիգ քարափի տակ։ Ձորեզրից մոտեցումը նեղ արահետով է։ Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով թաղակածածկ ոչ մեծ սրահ է։ Մուտքը արևմուտքից է, լուսավորվում է արևելքից, արևմուտքից պատերի մեկական նեղ պատուհաններից։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։
 
12-13-րդ դդ. ''խաչքարը'' գտնվում է գյուղի եզրից մոտ 0.4կմ հարավ-արևելք՝ ձոր իջնող արահետի մոտ։ Պահպանվել է միայն ստորին հատվածը՝ տեղադրված ժառաքարի վրա։<br />
<br />
12-13-րդ դդ. ''խաչքարը'' գտնվում է գյուղից մոտ 0.7&nbsp; կմ հյուսիս դաշտի մեջ՝ Այգեհատ տանող ճանապարհի աջ կողմում՝ ճանապարհից մոտ 18&nbsp; մ հեռավորությամբ։ Կանգնեցված է խորանարդաձև պատվանդանին։ Հորինվածքը կիսագլանիկներով մշակված եզրագոտու մեջ կենաց ծառի փարթամ ճյուղերից սկիզբ առնող խաչաքանդակ է՝ ներփակված ձևավոր շրջանակով։ Վերին անկյուններում մեկական գնդեր են։ Մակերեսի ստորին մասը մրոտված է և պատված հալված մոմի մնացորդներով։
 
10-13-րդ դդ. գերեզմանոցը գտնվում է գյուղից մոտ 1.0&nbsp; կմ հյուսիս, ձորեզրի հարթության վրա, «Ճգնավորի վանք» տանող ճանապարհի մոտ։ Առկա են հողի մեջ կիսաթաղված անմշակ գերեզմանաքարեր, խաչքարերի մոտ մեկ տասնյակ պատվանդաններ։ Պահպանվել են երկու կանգուն խաչքար և խաչքարի համար նախատեսված, կանգնեցված մեկ սալաքար՝ առանց մակերեսի հարդարման։
 
12-13-րդ դդ. գերեզմանոցը գտնվում է գյուղից մոտ 1.0կմ հյուսիս, Այգեհատ տանող դաշտային ճանապարհից աջ։ Գերեզմանաքարերը հավաքվել են մի թմբի վրա, որտեղ իրենց նախնական տեղում, պատվանդանի վրա պահպանվել է երկու խաչքար և մի մեծ պատվանդան։
 
Ք.ա. 3-1 հազ. միջնադարի քարայր-կացարանների համալիրը գտնվում է գյուղից 0.9&nbsp; կմ հյուսիս, Դեբեդ գետի ձորալանջի ուղղաձիգ կտրված ժայռազանգվածում։ Բաղկացած է տարբեր չափերի անկանոն հատակագծերով, հարթ հատակներով, մրոտված առաստաղներով քարայրներից։ Ձորալանջին Ք.ա. 3-1 հազ մշակութային մնացորդների առկայությունը ենթադրել է տալիս, որ քարայրները օգտագործվել են այդ նույն ժամանակաշրջանում։ Դրանք անկասկած, որպես կացարան և թաքստոց ծառայել են նաև միջնադարում։ Որոշ քարայրների բացվածքներ հետագայում փոքրացվել են քարի շարվածքով։
 
=== Հուշարձան ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծաթեր» էջից