«Ալեքսանդր I»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 72 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Ալեքսանդր I''' կամ '''Ալեքսանդր I Պավլովիչ''' ([[դեկտեմբերի 12]] (23), [[1777]] — [[նոյեմբերի 19]] ([[դեկտեմբերի 1]]) [[1825]]), [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կայսր, [[Ֆինլանդիա]]յի մեծ իշխան, [[Լեհաստան]]ի թագավոր:
[[19-րդ դար]]ը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում[[Ռուսաստան]]ում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր: Դեռ [[1762]] թվականին գահ բարձրացած [[Պետրոս III]]-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր: Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում [[Պավել I]]-ը ([[1796]]–[[1801]]): Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ [[Ալեքսանդր I]]-ը ([[1801]]–[[1825]]) և [[Նիկոլայ I]]-ը ([[1825]]–[[1855]]):
 
Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը: Մասնավորապես Ալեքսանդր I կայսեր օրոք Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավոում[[հարավ]]ում և արևմուտքում[[արևմուտք]]ում: Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ [[1801]] թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան [[Վրաստան]]ը՝ [[Քարթլի-Կախեթի թագավորությունըթագավորություն]]ը, իսկ 3 տարի անց՝ [[1804]] թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը: Այն ավարտվում է [[1813]] թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով: [[Հոկտեմբերի 12]]-ին նախկին [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] [[Գյուլիստան]] գյուղում կնքվում է [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]], որով [[Իրան]]ը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները [[Անդրկովկաս]]ի վրա՝ բացի [[Երևանի խանություն|Երևանի]] ու [[Նախիջևանի խանություն]]ներից:
 
[[1806]] թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուաստանին: Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց [[1812]] թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով: Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը[[Ղրիմ]]ը և [[Սև ծովիծով]]ի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին [[Մոլդավիա]]յի ժամանակակից տարածքը՝ [[Բեսարաբիա]]ն: [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը:
[[Պատկեր:Youngemperoralexander.jpg|մինի|ձախից|Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ]]
[[1808]]-[[1809]] թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով: Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում [[Շվեդիա]]յին, և [[1809]] թվականին նրանից խլում [[Ֆինլանդիա]]յի իշխանությունը: Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության: Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ: [[1809]] թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես [[Ֆինլանդիայի մեծ իշխան]]:
 
[[1812]] թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր [[Նապոլեոն Բոնապարտ]]ը: Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը: Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը [[Եգիպտոս]], որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել [[Հնդկաստան]]: Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի [[հայրենական պատերազմ]]ը: Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին: [[1812]] թվականի [[օգոստոսի 26]]-ին ([[սեպտեմբերի 7]]) տեղի ունեցավ [[Բորոդինոյի ճակատամարտ]]ը: Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր: Ռուսական զորքերը [[Միխայիլ Կուտուզով]]ի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին: Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը [[Եվրոպա]]յում: Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել [[Վարշավայի դքսություն]]ը՝ [[Լեհաստան]]ը: Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր ([[1815]]–[[1825]]):
82 182

edits