«Ալեքսանդր I»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[19-րդ դար]]ը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր: Դեռ [[1762]] թվականին գահ բարձրացած [[Պետրոս III]]-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր: Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում [[Պավել I]]-ը ([[1796]]–[[1801]]): Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ [[Ալեքսանդր I]]-ը ([[1801]]–[[1825]]) և [[Նիկոլայ I]]-ը ([[1825]]–[[1855]]):
 
[[Պատկեր:Youngemperoralexander.jpg|մինի|ձախից|Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ]]
Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը: Մասնավորապես Ալեքսանդր I կայսեր օրոք Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավոում և արևմուտքում: Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ [[1801]] թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան [[Վրաստան]]ը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ [[1804]] թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը: Այն ավարտվում է [[1813]] թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով: [[Հոկտեմբերի 12]]-ին նախկին [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] [[Գյուլիստան]] գյուղում կնքվում է [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]], որով [[Իրան]]ը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները [[Անդրկովկաս]]ի վրա՝ բացի [[Երևանի խանություն|Երևանի]] ու [[Նախիջևանի խանություն]]ներից:
 
[[1806]] թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուաստանին: Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց [[1812]] թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով: Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին [[Մոլդավիա]]յի ժամանակակից տարածքը՝ [[Բեսարաբիա]]ն: Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը:
[[Պատկեր:Youngemperoralexander.jpg|մինի|ձախից|Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ]]
 
[[1808]]-[[1809]] թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով: Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում [[Շվեդիա]]յին, և [[1809]] թվականին նրանից խլում [[Ֆինլանդիա]]յի իշխանությունը: Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության: Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ: 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես [[Ֆինլանդիայի մեծ իշխան]]:
 
81 675

edits