«Միքայել Մանուչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Այլ կիրառումներ|Մանուչարյան (այլ կիրառումներ)}}
'''Միքայել Մանուչարյան''', (Մանուչարով) Միքայել Ծատուրի ([[1885]], գյուղ [[Արծվանիկ]] (այժմ՝ [[Ղափան|Ղափանի]] շրջանում)-[[1963]], [[Բաքու]]), բանվոր-հեղափոխական: ԽՄԿԿ անդամ [[1905]] թվականից: Հեղափոխական գործունեությունն սկսել է Բաքվի նավթարդյունաբերողների մեխանիկական արհեստանոցներում: [[1909]] թվականին ձերբակալվել է և 4 տարով աքսորվել Ղափանի պղնձահանքերը: [[1914]]-[[1919]] թվականներին գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի պրոլետարիատի հեղափոխական շարժմանը: Եղել է [[Ստեփան Շահումյան|Ստեփանոս Շահումյան]]ի կազմակերպած մարտական դրուժինայի շարքերում, ընտրվել բանվորների և զինվորների Բաքվի խորհրդի անդամ: Նշանակվել է Բաքվի կոմունայի արտակարգ հանձնաժողովի օպերատիվ մասի պետ: Կոմունայի պարտությունից հետո տեղափոխվել է [[Աստրախան]]: Աշխատել է 11-րդ և 12-րդ կարմիր բանակների հատուկ բաժիններում: 1919 թվականին ընդգրկվել է Կամոյի մարտական ջոկատի կազմում: [[Անդրկովկաս|Անդրկովկասում]] խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ [[1921]]-[[1925]] թվականներին, տնտեսական աշխատանք է կատարել Բաքվում: 1925 թվականին տեղափոխվել է [[Հայաստան]], նշանակվել Ղափանի պղնձաձուլական գործարանի և հանքերի շահագործման դիրեկտորի տեղակալ (1925-1928): 1928-[[1936]] թվականներին վերստին աշխատել է Բաքվում՝ եղել է ԱԿ(բ)Կ Կենտկոմի, ԱԽՍՀ Կենտգործկոմի, ԱԿ(բ)Կ և ԱԽՖՍՀ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովների անդամ:
{{ՀՍՀ}}