«Հեբե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 38.
'''Հեբե, Հեբա''' ({{lang-grc|Ἥβη}}, նաև Հեբեա), [[հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]] մեջ<ref>Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.267-268, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.93-94</ref> պատանկեության աստվածուհին, [[Զևս]]ի ու [[Հերա]]յի դուստրը<ref>Гесиод. Теогония 922; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1; Гигин. Мифы. Введение 24</ref> (որոշ հեղինակների մոտ Հերան ծնել է նրան [[Հազար (բույս)|հազարից]]<ref>Первый Ватиканский мифограф III 1, 61</ref>): Օլիմպոսում Հեբեն խնջույքների ժամանակ աստվածներին մատուցում էր [[Նեկտար (առասպելաբանություն)|նեկտար]] և [[ամբրոսիա]], մինչ նրան կփոխարիներ [[Հանիմեդ]]ը<ref>Сервий. Комментарий к «Энеиде» Вергилия I 28</ref>:
 
Հեբեն համարվում էր [[Հերակլես]]ի երկնային կինը և տրվել էր հերոսին կնության՝ որպես Հերայի հետ հաշտության նշան՝ նրա անմահություն ձեռք բերելուց հետո<ref>[[Հեսիոդոս]]. Թեոգոնիա 950—953; Հեսիոդոս. Կանանց հաշվառում, 229; [[Հոմերոս]]. [[Ոդիսական]] XI 603</ref>: Հերան որդեգրեց Հերակլեսին և նրան կնության տվեց Հեբեին<ref>[[Դիոդորոս Սիկիլիացի[[]]. Պատմական գրադարան IV 39, 3</ref>: Նրանց որդիներին կոչեցին [[Ալեքսիարոս և Անիկետոս]]<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 7, 7</ref>: Դեռատի աստվածուհու սրբազան ծառը եղել է [[նոճի]]ն (կիպարիս): Հեբեի պաշտամունքը գոյություն ուներ Ֆլիունտում (Պելոպոննես): Հեբեի տաճար մտնող ստրուկը, ըստ [[Պավսանիաս]]ի վկայության, ստանում էր ազատություն:
 
Հռոմեացիների մոտ Հեբեն նույնացվում էր [[Յուվենտա]]յի հետ ({{lang-lat|''Juventa կամ Juventas''}}): Պատկերվում էր աղջնակի տեսքով, ծաղկեպսակով, ոսկե բաժակը ձեռքին: Երբեմն պատկերվել է Զևսի արծվին կերակրելիս<ref name=dicabanakan_bararan>Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209:</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեբե» էջից