«Արգելոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Արգելանոց»-ից «Արգելոց»
ներդրում
Տող 1.
'''ԱրգելանոցԱրգելոց''' կամ '''արգելոց'''(արգելանոց), [[Բնություն|բնության]] կամ [[ջուր|ջրային]] տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։
 
Արգելոցում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և [[զբոսաշրջություն|զբոսաշրջության]] նպատակով դրանց օգտագործում: Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման:
 
== Արգելոցների տեսակները ==
Արգելոցները լինում են չափանմուշային, սուկցեսիոն և պահուստային:
 
''Չափանմուշային արգելոցները'' ստեղծվում են տնտեսական գործունեության չենթարկված, բնորոշ և կայուն էկոհամակարգերից բաղկացած տարածքներում՝ գիտական և բնապահպանական նպատակներով: Արգելվում է բնական շարժընթացներին հակասող ցանկացած միջամտություն: Իրականացվում են միայն հակահրդեհային և [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]] գրանցված [[բույսեր]]ի ու [[կենդանիներ]]ի փրկությանն ուղղված միջոցառումներ: Բացառվում են կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումները, ինչպես նաև զբոսաշրջության բոլոր ձևերը:
 
''Սուկցեսիոն արգելոցները'' ստեղծվում են տնտեսական գործունեության ենթարկված տարածքներում: Իրականացնում են կարգավորող և կենսատեխնիկական միջոցառումներ: Թույլատրվում է կանոնակարգված էկոլոգիական զբոսաշրջություն:
 
''Պահուստային արգելոցները'' ստեղծվում են արժեքավոր և հազվագյուտ բույսերի ու կենդանիների վերարտադրության և պահպանության նպատակով: Կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումներով բարելավվում են բույսերի աճելավայրերն ու կենդանիների բնակավայրերը: Պահպանության հիմնական օբյեկտներն ընդգրկված չեն [[Էկոզբոսաշրջություն|էկոզբոսաշրջության]] մեջ:
 
[[ՀՀ]]-ում գործում է 3 արգելոց՝ [[Խոսրովի անտառ արգելոց|Խոսրովի անտառ]], [[Շիկահողի արգելոց|Շիկահողի]] և [[Էրեբունի արգելոց|Էրեբունի]] արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1,33 %-ը):
 
{{ՀԲ}}
{{ՀՀՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արգելոց» էջից