«Անտառվերականգնում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hasta luego 001.JPG|thumb|right|Արևադարձային ծառերի տնկիները հատուկ ջերմոցում, [[Կոլումբիա]]]]
'''Անտառվերականգնում''', նախկին անտառածածկ տարածքներում անտառի վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումներ։ Աման խնդիրն է [[անտառ]]ային էկոհամակարգերի վատթարացման կանխարգելումը, անտառային պաշարների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը։ Անտառվերականգնումը կատարվում է արդյունաբերական նշանակության ծառատեսակներով ու թփերով՝ առաջնությունը տալով սերմնային վերարտադրությանը կամ անտառային տնկարկի ստեղծմամբ։ Անտառվերականգնումն ընդգրկում է անտառտնտեսվարման աշխատանքներ՝ [[սերմնաբուծություն]], տնկարանային տնտեսության վարում (տնկիների և [[սերմնաբույս]]երի աճեցում), [[հող]]ի նախապատրաստում, անտառտնկում, ոռոգում, ագրոտեխնիկական սպասարկում և խնամք։ Անտառի ծառատեսակների վերականգնումը բնական ճանապարհով իրականացնելու համար կատարում են վերականգնողական անտառհատումներ դրանք զուգակցելով բնական վերականգնմանն օժանդակող միջոցառումներով։