«Գևորգ Բ Գառնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
| հաջորդ= [[Մաշտոց Ա Եղվարդեցի|Մաշտոց Ա]]
}}
'''Գևորգ Բ Գառնեցի''' (ծ. թ. անհայտ – 897 թ, [[Վասպուրական]], թաղվել է [[Ձորավանք|Ձորավանքում]], Կոխպանք գ. մոտ), Ամենայն հայոց կաթողիկոս [[877]] թվականից։ Նրան նախորդել է [[Զաքարիա Ա Ձագեցի]]ն, հաջորդել՝ [[Մաշտոց Ա ԵղիվարդեցիԵղվարդեցի]]ն։
 
Գևորգ Գառնեցին եղել է ժամանակի ամենանշանավոր հոգևորականներից: Հովհաննես Դրասխանակերտցին նրան ներկայացնում է որպես կաթողիկոսական տան պատվական այր: Կաթողիկոս կարգվելով Հայոց [[Աշոտ Ա Բագրատունի|Աշոտ Բագրատունի]] Իշխանաց իշխանի աջակցությամբ, իր հերթին սատարել է Աշոտ Բագրատունուն հայոց պետականության վերականգնման ջանքերին։ Ձեռնադրությունը կատարվել է մեծ շուքով Աստվածահայտնության ութերորդ օրը` [[հունվարի 13]]–ին, կիրակի օրը (ահեկան ամսի 28–ին): Գևորգ Բ Գառնեցու կաթողկոսության առաջին կեսը` [[877]]–[[885]] թվականները, անցել է խաղաղ և հանդարտ: Կարգավորել է Արծրունյաց Գրիգոր–Դերենիկ իշխանի և Տարոնի Աշոտ Կյուրոպաղատի հարաբերությունները: Այս շրջանում [[Քաղկեդոնականություն|քաղկեդոնականության]] հետ կապված անհամաձայնության խնդիրներ են ծագում Գևորգ Բ Գառնեցու և Մաշտոց վարդապետի միջև, որն ավարտվում է կաթողիկոսի կողմից սպառնացող նզովքով: Գևորգ Բ Գառնեցին, սատարելով Աշոտ Բագրատունուն, մի քանի նախարարների նախաձեռնությամբ [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] առջև բարձրացրել է հայկական պետականության վերականգման հարցը: 885 թվականին [[Երազգավորս]]ում Հայոց թագավոր է օծել Աշոտ Բագրատունուն (Աշոտ Ա): Օրհնել է նաև [[Բյուզանդիա]]յի կայսր [[Բարսեղ Ա Մակեդոնացի|Բարսեղ l]]–ի ուղարկած թագը: