«Մաշտոց Ա Եղվարդեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
| հայրենիք =
| այլ =
| նախորդ= [[Գևորգ Բ Գառնեցի|Գևորգ Բ]]
| հաջորդ= [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Ե]]
}}
'''Մաշտոց Ա Եղիվարդեցի''', Սևանցի (ավազանի անունը՝ Ստեփանոս, 833, գ. [[Սոթք]] (Սոթք գավառ) – 898, թաղվել է [[Գառնի]]ի տաճարի մոտ գտնվող մատուռում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[897]] թ-իցթվականից, մանկավարժ, եկեղեցական գրող։ Հաջորդել է [[Գևորգ Բ Գառնեցի|Գևորգ Բ Գառնեցուն]], նախորդել՝ [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Ե Դրասխանակերտցուն]]։ Ուսանել է Թեոդորոս կրոնավորի, այնուհետև՝ [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] [[Մաքենյաց վանք]]ում Ստեփանոս վարդապետի մոտ։ Քահանա է ձեռնադրվել և օծվել Սյունյաց Դավիթ եպիսկոպոսի կողմից։ Այնուհետև ապրել է [[Անապատականություն|անապատականի]] կյանքով Արտավազդիկում ([[Ծաղկաձոր]]ի մոտ), 860 թ-ից՝ [[Սևանի մենաստան]]ներում։ Սյունյաց իշխան Գաբուռն Վասակի կնոջ՝ Մարիամ Բագրատունու միջոցներով [[Սևանա կղզի|Սևանա կղզում]] 870-ականների սկզբներին կառուցել է Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները, որտեղ հիմնադրել է միաբանություն և վարժարան։ Մաշտոցի աշակերտներից են եղել նրա վարքագիրը՝ Ստեփանոս գրիչը, Հովհաննես Դրասխանակերտցին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցի), Ստեփանոս վրդ. Սևանցին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս [[Ստեփանոս Գ Սևանցի]])։ Մեզ է հասել Մաշտոց Ա Եղիվարդեցու գրած երկու թուղթ. մեկը՝ ուղղված [[Աբաս Բագրատունի (Սպարապետ)|սպարապետ Աբասին]], մյուսը՝ 893 թ-ի երկրաշարժի արհավիրքից տուժածներին։ Մաշտոց Ա Եղիվարդեցին կարգավորել և խմբագրել է նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) կողմից տարբեր ժամանակներում Հայոց եկեղեցու ծիսական համակարգ ներմուծված կանոնները՝ ամփոփելով մեկ ժողովածուի մեջ, որը նրա անունով կոչվում է Մաշտոց<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, [[Երևան]], 2002, էջ 687</ref>։
 
== Ծանոթագրություններ ==