«Մամուլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 79 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Այլ կիրառումներ|Մամուլ (այլ կիրառումներ)}}
[[File:The Wall Street Journal first issue.jpg|thumb|"The Wall Street Journal"-ի առաջին համարը]]
'''Մամուլ''', լայն նշանակությամբ՝ ամբողջ տպագիր արտադրանքը, նեղ, բայց տարածված իմաստով՝ պարբերական [[հրատարակություն]]ներ, մասնավորապես, [[թերթեր]] ու [[ամսագրեր]]: Լինելով մասսայական [[ինֆորմացիա]]յի, պրոպագանդայի ու ագիտացիայի հիմնական միջոցներից մեկը, մամուլը նաև հասարակական, քաղաքական պայքարի հզոր [[զենք]] է, լուսավորության, գիտելիքների տարածման, մշակույթի զարգացման, աշխարհայացքի ձևավորման կարևոր օղակ: Ձևավորվել է [[Եվրոպա]]յում, 15 դարում (գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ և այլն): 17 դարում սկսեցին հրատարակվել թերթեր ու ամսագրեր, 19 [[դար]]ի կեսերին ստեղծվեցին մամուլի գործակալություններ: Սկզբնական շրջանում Մամուլը ծառայել է եկեղեցու [[գաղափարախոսություն|գաղափարախոսության]]ը: Պատմական զարգացման ընթացքում, երբ [[եկեղեցի]]ն սկսեց աստիճանաբար կորցնել հասարակության [[հոգևոր]] կյանքի վրա ազդելու առաջնությունը, հանդես եկավ [[աշխարհիկ]] մամուլը, որն արտահայտում ու պաշտպանում էր տիրող դասակարգերի [[շահ]]երը: [[Մարքսիզմ]]ի ծագման ու տարածման հետ միասին ծնվեց նաև նոր՝ [[հեղափոխական]], [[պրոլետարական]] Մամուլը: [[Ռուսաստան]]ում մարքսիզմի պրոպագանդման կարևոր միջոց էր [[Լենին]]ի ստեղծած բոլշևիկյան մամույը: [[Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության]] հաղթանակից հետո սկսվեց նոր, ժողովրդական Մամուլի ստեղծման պրոցեսը: [[1917]] թվականի նոյեմբեր 10-ի՝ Մամուլի մասին դեկրետով արգելվեց հակահեղափոխական մամուլի հրատարակությունը և բանվորա-գյուղացիական կառավարությանը հանձնվեցին խոշորագույն մասնավոր տպարանները: ՌԿ(բ)Կ 8 ([[1919]]), 11 ([[1922]]), 12 ([[1923]]) համագումարները որոշեցին Մամուլի կուսակցական ղեկավարման ձևերն ու մեթոդները, նրա հիմնական խնդիրները, տարածման ուղիներն ու միջոցները: Հարց էր դրվում Մամուլը կոմունիստական դաստիարակության գործում կուսակցության մարտական զենք դարձնելու, տնտեսական, կուսակցական ու խորհրդային շինարարության բոլոր բնագավառներում կոլեկտիվ [[ագիտատոր]]ի, [[պրոպագանդիստ]]ի ու կոլեկտիվ կագմակերպչի նրա դերը ապահովելու համար: Խորհրդային Մամուլի հիմնական սկզբունքներն են բարձր գաղափարայնությունը, կուսակցականությունը, ճշմարտացիությունը, [[ժողովրդայնություն]]ը, մասսայականությունը: ԽՍՀՄ-ում կուսակցական թերթերը լինում են կենտրոնական, հանրապետական, մարզային, քաղաքային, շրջանային, կան նաև երիտասարդական, արհմիութենական, գերատեսչական, մասնագիտական և բազմատիրաժ թերթեր: [[Ամսագրեր]]ն ըստ բնույթի լինում են. կուսակցական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գրական-գեղարվեստական և այլն: Մեր երկրում, կուսակցության ամենօրյա հոգատարության շնորհիվ, մամուլը դարձել է աշխատավորական մասսաներին մոբիլիզացնելու, կոմունիստական շինարարության ու երկրի կառավարման գործում նրանց ակտիվությունն ապահովելու հզոր միջոց: