«Ժորժ Սանդ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
չ
չ (clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:George_Sand_by_NadarGeorge Sand by Nadar,_1864 1864.jpg|մինի]]
'''Ժորժ Սանդ''' ({{lang-fr|George Sand}}, իսկական անունը՝ ''Amandine Aurore Lucile Dupin'' - Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, ամուսնու անունով՝ բարոնուհի Դյուդևան, [[1804]]թ. [[հուլիսի 1]] - [[1876]]թ. [[հունիսի 8]]), [[ֆրանսիա]]ցի կին գրող, գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի են «Ինդիանա» (Indiana, 1832)<ref>թարգմանվել է հայերեն` «Ինդիանա», Ժորժ Սանդ, Խորհրդային Գրող-Երևան, 1990:</ref>, «Մոպրա» (Mauprat, 1837) «[[Կոնսուելո]]» (Consuelo, 1842), «Կոմսուհի Ռուդոլշտադ» (La Comtesse de Rudolstadt, 1843) և «Փոքրիկ Ֆադեթ» (La Petite Fadette, 1849) վեպերը։
 
== Կյանք ==
Սանդը ծնվել է [[Փարիզ]]ում, սակայն մանկության մեծ մասը անցկացրել է իր տատիկի կալվածքում ֆրանսիական Բերրի նահանգի Նոհանտ [[համայնք]]ում։ Նա դաստիարակվել է լիբերալ սկզբունքներով։
[[1822]] թվականին 18 տարեկանում Սանդը ամուսնանում է Կասիմիր Դուդեվանտի (1795–1871) հետ։ Նրանք երկու երեխա են ունենում, Մորիսը (1823–89) և Սոլանժը (1828–99)։ [[1831]] թվականի սկզբին Սանդը հեռանում է ամուսնուց և 4-5 տարի գտնվում է "Ռոմանտիկ ըմբոստության" շրջանում։ [[1835]] թվականին նա օրենքով բաժանվում է ամուսնուց և իր հետ տանում երեխաներին։
Սանդը տարբեր ժամանակներ տարբեր սիրային հարաբերությունների մեջ է եղել Ջուլս Սանդոյի ([[1831]]), Պրոսպեր Մերիեմի, Ալֆրեդ դե Մուսետի ([[1833]] ամառ –[[1835]] մարտ), Լուի Բլանշի, [[Ֆրեդերիկ Շոպեն]]ի (1837–47) և այլոց հետ։ {{Sfn | Szulc | 1998 | pp = 160, 165, 194–95}} Ավելի ուշ նա կապվում է Գուստավ Ֆլոբերի հետ։ Նրանք աստիճանաբար դառնում են մոտ ընկերներ ՝ չհաշված նրանց բնավորությունների և նախընտրությունների տարբերությանը։ Սանդը ինտիմ հարաբերության մեջ էր դերասանուհի Մարի Դորվալի հետ, որը պատճառ դարձավ նրանց լիսբուհի լինելու մասին համատարած, սակայն չհաստատված բամբասանքի տարածմանը։ <ref>{{Citation | url = http://www.randomhouse.com/catalog/display.pperl?isbn=9780679779186&view=excerpt | title = George Sand | first = Belinda | last = Jack | publisher = Random House}}.</ref>
[[Մայորկա]]յում դեռ գոյություն ունի Վալդեմոսայի կարտեզիական վանական համալիրը, որտեղ Սանդը
Շոպենի և իր դստեր հետ անցկացրել է 1838-39 թվականների ձմեռը։ <ref>{{Citation | url = http://www.valldemossa.com/museoin.htm | title = Museoin | publisher = Valldemossa}}.</ref> Այս ճանապարհորդության մասին նա նկարագրել է "Մի ձմեռ Մայորկայում" ինքնակենսագրականում. առաջին անգամ հրատարակվել է [[1841]] թվականին։ <ref>[http://books.google.co.uk/books?id=fZFitE0jpv4C&pg=PA97&dq=%22a+winter+in+majorca%22+sand&hl=en&sa=X&ei=-fLLUqDLBrLg7Qaf9YGoBg&ved=0CGgQ6AEwCA#v=onepage&q=%22a%20winter%20in%20majorca%22%20sand&f=false ''European Literature from Romanticism to Postmodernism: A Reader in Aesthetic Practice'', ed. by Martin Travers, Continuum publishing, 2006, p.&nbsp;97, ISBN 9780826439604.]</ref> Այդ ժամանակ Շոպենի մոտ արդեն սկսվել էր [[տուբերկուլյոզ]] հիվանդությունը (կամ քիստային ֆիբրիոզ, ինչպես ավելի ուշ նշվեց)։ Նրանք Շոպենի մահից երկու տարի առաջ բաժանվում են տարբեր պատճառներով։
Սանդը իր "Լուկրեցիա Ֆլորիանի" վեպում Շոպենի կերպարը օգտագործում է որպես Արևելյան Եվրոպայից մի հիվանդ արքայազնի մոդել, որին անվանում է Կարոլ։ Նրան խնամու է միջին տարիքի փառքը կորցրած մի դերասանուհի՝ Լուկրեցիան, ով տառապում է Կարոլի հանդեպ տածած զգացմունքների պատճառով։ {{Sfn | Szulc | 1998 | p = 326}}
 
== Ստեղծագործություններ ==
Գրող Ջուլս Սանդոյի հետ ունեցած կապը կարծես ազդարարեց սանդի գրական դեբյուտը։ Նրանք համատեղ հրատարակեցին մի քանի պատմվածքներ՝ ստորագրելով "Ջուլս Սանդ"։ Սանդի առաջին "Վարդագույն և Սպիտակ" վեպը գրվել է Սանդոյի հետ համատեղ [[1831]] թվականին։ Հետագայում Սանդը իր առաջին անկախ վեպի՝ "Ինդիանայի" ([[1832]]) համար գրական անվանում է ընտրում Ժորժ Սանդ։ {{Sfn | Bédé | 1986 | p = 218}}
Գյուղական կյանքի պատկերների հիման վրա Սանդը գրում է գեղջկական վեպեր "Փոքրիկ Ֆադեթ" (La Petite Fadette ([[1849]])), "Ֆրանսուա լյո Շամպի" (François le Champi (1847–1848)) և այլն։
Նրա մյուս վեպերից են "Ինդիանա"-ն (1832), "Լեյլա"-ն ([[1833]]), "Մոպրան"-ը ([[1837]]) "Կոնսուելո"-ն (1842–43) և այլն։
Թատերական պիեսներից և ինքնակենսագրական վեպերից են "Իմ կյանքի պատմությունը" ([[1855]]), "Նա և Նա"-ն ([[1859]]) և այլն։ Սանդը հաճախ Նոհանտի իր կալվածքում բեմադրում էր իր թատերական պիեսները։
Նա նաև հեղինակում էր գրական քննադատական և քաղաքական նյութեր։ Նա բազմաթիվ [[էսսե]]ներ է գրել և հրատարակել է աշխատանքներ, որտեղ սահմանվում էր նրա սոցիալիստական դիրքորոշումները։ [[1848]] թվականին հեղափոխության սկսվելուն զուգընթաց Սանդը սկսում է իր սեփական լրագրի տպագրումը։ {{Sfn | Paintault | Cerf | 2004}} Սա նրան հնարավորություն ընձեռեց ավելի շատ էսսեներ տպել։ Նա գրում էր, -"Ես չեմ կարող հավատ ներշնչել այնպիսի հանրապետության հանդեպ, որտեղ հեղափոխությունը սկսվում է իր պրոլետարիատներին սպանելով"։
Սանդի ամենահայտնի ցիտատներից է "Կյանքում միայն մի ուրախություն կա՝ սիրել և սիրվել"։
 
== Մահ ==
Ժորժ Սանդը մահացել է 71 տարեկան հասակում Նոհանտում [[1876]] թվականի [[հունիսի 8]]-ին։ Նա թաղված է իր կալվածքի տարածքում։ [[2004]] թվականին առաջարկվել է նրա աճյունը տեղափոխել Փարիզի [[Պանթեոն]]։
 
== Ժամանակակից Դիտարկումներ ==
 
{{DEFAULTSORT:Սանդ, Ժորժ}}
 
[[Կատեգորիա:Գրողներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի գրողներ]]
285 363

edits