«Գոմեշներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Դատարկություն տեղափոխեց էջը «Գոմեշ»-ից «Գոմեշներ»
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Գոմեշներ''', ({{lang-lat|Bubalus}}) [[ցուլ]]երի հետ կազմում են երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի բովինե հատուկ ենթաընտանիքը։ Հայաստանում հայտնի Է [[գոմեշ ասիական]]ի (''Bos bubalus'') ընտանի տեսակը։ Գոյություն ունեն վայրի և ընտանի տեսակներ։ Ունեն խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ։ Պոչը երկար է, ծայրամասում՝ վրձնաձև մազափնջով։ Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է։
==Արտաքին կառուցվածք==
Մարմինը խոշոր Է, կառուցվածքը՝ համաչափ, գլուխը՝ մեծ, ոտքերը՝ հաստ ու ամուր, պարանոցը՝ կարճ, մեջքը՝ ուղիղ, կուրծքը՝ խոր։ Արուների պարանոցի և կրծքավանդակի հատվածում կա մաշկային ծալք՝ «ենթակուրծք»։ Հիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն կամ մոխրագույն, հազվադեպ հանդիպում են ալբինոսներ։ Մազածածկը կարճ Է, նոսր։ Տարիքի հետ մազերն աստիճանաբար թափվում են։ Պոչը երկար Է, ծայրը՝ վրձնաձև մազափնջով։ Եղջյուրները երկար են, կիսաաղեղնաձև, եռաեզր։ Էգերն ունեն 2 զույգ կաթնապտուկ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոմեշներ» էջից