«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Erevan State Conservatory.JPG|մինի|300px|աջից|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]
 
'''Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա''', [[ՀՀ կրթության և գիտության նախարարություն|ՀՀ կրթության և գիտության նախարարության]] երաժշտական [[բարձրագույն ուսումնական հաստատություն]] [[Երևան]]ում։ [[1946]]-ին կոչվել է [[Կոմիտաս|Կոմիտասի]]ի անունով։ Մասնաճյուղը գտնվում է [[Գյումրի]]ում։
 
== Պատմություն==
=== Սկիզբ ===
Հիմնադրվել է [[1921]] թ. [[Ռոմանոս Մելիքյան]]ի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։
 
1920-ական թթ. կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝
* երաժշտական-տեսական առարկաների ([[Ռոմանոս Մելիքյան]], Միքայել Միրզոյան, Օ. Տեր-Գրիգորյան, [[Անուշավան Տեր-Ղևոնդյան]])
* երգչախմբի (Ռ. Մելիքյան, [[Սպիրիդոն Մելիքյան]])
* մանկավարժական
 
[[1923]]-ին կոնսերվատորիայի լարային քառյակի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին [[Հայդն]]ի, [[Մոցարտ]]ի, [[Բեթհովեն]]ի, [[Պ. Չայկովսկի|Չայկովսկու]], [[Գլազունով-Ա.|Գլազունով]]ի կվարտետները։
[[Պատկեր:Սպենդիարյան.jpg|մինի|Հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը` [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը]]
Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։
 
[[1924]]-ին [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի և տնօրեն Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։
 
[[1927]]-[[1928]]-ին (տնօրեն՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «[[Ֆաուստ (օպերա)|Ֆաուստ]]», «[[Եվգենի Օնեգին (օպերա)|Եվգենի Օնեգին]]», «[[Աիդա (օպերա)|Աիդա]]» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը։ Հետագայում մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ [[Կոնստանտին Սարաջև]], [[Գևորգ Բուդաղյան]], Ս. Չարեքյան, Միքայել Մալունցյան, [[Ռաֆայել Մանգասարյան]])։
 
1926-[[1927]] ուսումնական տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին, որը գործել է տասը տարի, 1927-ին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել [[Մոսկվա]]յում, այնուհետև [[Թբիլիսի]]ի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները։
 
[[1930]]-ին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը։
 
[[1937]]-ին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։
 
=== Նախապատերազմական շրջան ===
* վոկալ (Ն. Կարդյան)
* պատմածեսական և կոմպոզիցիայի (Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան)
* ընդհանուր դաշնամուրի (Ալեքսանդր Դոլուխանյան)
 
[[1936]]-1937 թթ., այնուհետև՝ [[1940]]-[[1954]]-ին, կոնսերվատորիայի տնօրենն էր Կոնստանտին Սարաջևը։ 1930-ական թթ. վերջին և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց [[Մոսկվա]]յի և [[Լենինգրադ]]ի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռոբերտ Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գեորգի Սարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։
 
=== Հետպատերազմյան շրջան ===
Հետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-70-ական թթ. կոնսերվատորիան հասել է [[ԽՍՀՄ|միութենական]] առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների [[անդրկովկաս]]յան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյանը]], [[Գրիգոր Եղիազարյան]]ը (ռեկտոր՝ [[1954]]-[[1960]]-ին), [[Ղազարոս Սարյան]]ը (ռեկտոր՝ 1960-ից), [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, [[Ռոբերտ Աթայան]]ը, Սերգեյ Կոպտևը, [[Գայանե Չեբոտարյան]]ը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, [[Թաթուլ Ալթունյան]]ը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, [[Գոհար Գասպարյան]]ը, [[Տաթևիկ Սազանդարյան]]ը, Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, [[Գերոնտի Թալալյան]]ը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։
 
Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ [[1969]]-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես [[Դմիտրի Շոստակովիչ]]ի և [[Արամ Խաչատրյան]]ի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք:բաժանմունք։ Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։ [[1987]]-ից գործում է ժողովրդական երգեցողության բաժին, 1988-ից` հայկական երաժշտական բանահյուսության ամբիոն: ամբիոն։
 
1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների ([[ԱՄՆ]], [[Ուրուգվայ]], [[Կանադա]], [[Լիբանան]], [[Եթովպիա]], [[Բուլղարիա]], [[Մոնղոլիա]], [[Հունաստան]], [[Կուբա]], [[Թուրքիա]], [[Մեքսիկա]] և այլն) երիտասարդ երաժիշտներ։
 
1938-ից կոնսերվատորիային կից գործում է [[Պյոտր Չայկովսկի|Պյոտր Չայկովսկու]] անվան [[Երևանի երաժշտական դպրոց]]ը։
 
[[1973]]-ին պարգևատրվել է ԽՍՀՄ [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]]ով։
 
== Ֆոնդեր ==
Հետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային նվագարանների հարուստ հավաքածու։
 
Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 160000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով։
 
== Ուսանողներ ==
1992-1993 ուսումնական տարում կոնսերվատորիան ունեցել է 1161 ուսանող, որոնցից 243-ը՝ հեռակա, 38-ը` արտասահմանցի (այդ թվում` սփյուռքահայ)։
 
== Բաժիններ ==
 
== Դասախոսներ ==
Ուսուցիչների ընդհանուր թիվը (1993 թ. տվյալներով)՝ 300 (2 [[գիտությունների դոկտոր]], 35 [[դոցենտ]] և [[Գիտությունների թեկնածու|գիտության թեկնածու]])։
 
== Ռեկտորների (տնօրենների) ցանկ ==
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ]]
[[Կատեգորիա:Հայկական երաժշտություն]]
274 267

edits