«Անապատացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Նպաստող գործոններ ==
[[Պատկեր:Sun, Moon and Telescopes above the Desert (ESO).jpg|մինիthumb|400px|Չիլիի Ատակամա անապատը]]
Անապատացումը բացասական ազդեցություն ունի քաղաքական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտների վրա:
Անապատացման հիմնական չափանիշներն են՝ խոնավության գործակցի նվազման միտումը, [[օդ]]ի և [[հող]]ի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը, գոլորշունակության մեծացումը, [[տեղումներ]]ի քանակի նվազումը, հողագոյացման բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության նվազումը, գետերի հոսքի նվազումը, [[սելավ]]ների և [[էրոզիա]]յի աճը, ցանքատարածությունների արդյունավետության նվազումը, մարդահարույց ներգործության ակտիվացումը և այլն: Մարդահարույց գործոններից անապատացմանը սպառնացող առավել վտանգավոր երևույթներից է ջերմոցային էֆեկտը, երբ [[մթնոլորտ]]ում ածխաթթվական գազի քանակի ավելացման հետևանքով ուժեղանում է [[մոլորակ]]ի ջերմապահպանիչ հատկությունը, այսինքն՝ մթնոլորտն ավելի մեծ չափով է խոչընդոտում դեպի [[տիեզերք]] երկրագնդի ջերմության ճառագայթումը: Որպես հետևանք նկատվում է երկրագնդի միջին ջերմաստիճանի բարձրացում (0,6-2°C), որը խախտում է միլիոնավոր տարիների ընթացքում հաստատված մոլորակի ջերմային հաշվեկշիռը և պատճառ դառնում անապատացման: