«Մթնոլորտի աղտոտում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Աերոզոլային մասնիկների և սմոգների վտանգն ավելի է մեծանում [[մթնոլորտ]]ի ճառագայթաակտիվ աղտոտման ժամանակ, երբ դրանց միանում են ճառագայթաակտիվ [[իզոտոպ]]ները։ [[Ջէկ]]երը, արդյունաբերական ձեռնարկությունները և [[տրանսպորտ]]ը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ [[ջերմություն]], որի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են [[օդ]]ի խոնավությունն ու շարժունակությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման։ Արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտն օդն աղտոտում են նաև [[աղմուկ]]ով։ Օդում տարբեր ախտածին մանրէների առկայության պատճառով առաջանում են որոշ [[վարակիչ հիվանդություններ]], որոնք հանգեցնում են հատկապես օդակաթիլային վարակների տարածմանը։
 
==Մթնոլորտի աղտոտումը Հայաստանում ==
[[Պատկեր:Պատահար Նաիրիտում.jpg|մինի|Պատահար Նաիրիտ գործարանում]]
[[ՀՀ]]-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում [[Երևան]]ի և [[Արարատի մարզ|Արարատի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Լոռու մարզ|Լոռու]], [[Կոտայքի մարզ]]երի ձեռնարկություններին ու [[տրանսպորտ]]ին։