«Ստանդարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ստանդարտ''' (անգլ․ standard — նորմ, նմուշ, չափանիշ), լայն իմաստով՝ նմուշ, էտալոն, մոդել, որ ելակետ են ծ...»:
(Տարբերություն չկա)

06:07, 22 Մայիսի 2014-ի տարբերակ

Ստանդարտ (անգլ․ standard — նորմ, նմուշ, չափանիշ), լայն իմաստով՝ նմուշ, էտալոն, մոդել, որ ելակետ են ծառայում այլ օբյեկտները դրանց հետ համադրելու համար, ստանդարտացման նորմատիվային փաստաթուղթ, որով օբյեկտների նկատմամբ սահմանվում են նորմեր, կանոններ, պահանջներ։ Ստանդարտը կարող է ընդգրկել ինչպես արտադրանքը, այնպես էլ կազմակերպական-մեթոդական և ընդհանուր տեխնիկական բնույթի նորմեր, կանոններ, պահանջներ։ Արտահայտվում է մի շարք պայմաններ բովանդակող փաստաթղթի, մեծության միավորի (օրինակ, ամպեր, կելվին) կամ ֆիզիզիկական հաստատունի, համեմատման համար որևէ առարկայի (օրինակ, մետրի էտալոն) ձևերով։ Գործողության ոլորտից, տարածման շրջանից, սահմանված նորմաներից, կանոններից և պահանջներից կախված, տարբերում են՝ ընդհանուր տեխնիկական պահանջների, տեխնիկական պայմանների, ընդունման կանոնների, տիպային տեխնոլոգիական պրոցեսների, ընդունման մեթոդների ու միջոցների ստանդարտներ: