«Սարգիս Ա Սևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
'''Սարգիս Ա Սևանցի''' (ծ. թ. անհայտ – 1022, ամփոփվել է Հոռոմոսի վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019թ թվականին։ Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն։ Ուսանել է Սևանավանքում։ Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայրն էր։ Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ։ 992-ին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի։ 1006-ին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և [[Կատրամիդե]] թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները։
 
Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)`՝ քաջալերելով ժողովրդին։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ։
Հայտնի է իր շինարարական գոծունեությամբ, 1010-ին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է Ս. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։ Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող ''Տեր երկնիցը'', որը գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը։