«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{վիքիֆիկացում}}
[[Պատկեր:Erevan State Conservatory.JPG|մինի|300px|աջից|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]
 
 
[[1923]]-ին կոնսերվատորիայի լարային քառյակի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին [[Հայդն]]ի, [[Մոցարտ]]ի, [[Բեթհովեն]]ի, [[Պ. Չայկովսկի|Չայկովսկու]], [[Գլազունով-Ա.|Գլազունով]]ի կվարտետները։
[[Պատկեր:Սպենդիարյան.jpg|մինի|Հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը` [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը]]
 
Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։
 
 
== Հետպատերազմյան շրջան ==
Հետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-70-ական թթ. կոնսերվատորիան հասել է [[ԽՍՀՄ|միութենական]] առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների [[անդրկովկաս]]յան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյանը]], [[Գրիգոր ԵղիագարյանԵղիազարյան]]ը (ռեկտոր՝ [[1954]]-[[1960]]-ին), [[Ղազարոս Սարյան]]ը (ռեկտոր՝ 1960-ից), [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, [[Ռոբերտ Աթայան]]ը, Սերգեյ Կոպտևը, [[Գայանե Չեբոտարյան]]ը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, [[Թաթուլ Ալթունյան]]ը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, [[Գոհար Գասպարյան]]ը, [[Տաթևիկ Սազանդարյան]]ը, Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, [[Գերոնդի ԹալալյանըԹալալյան]]ը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։
 
Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ [[1969]]-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես [[Դմիտրի Շոստակովիչ]]ի և [[Արամ Խաչատրյան]]ի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք: Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։