«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Պատմություն==
=== 1920-1945 թվականներՍկիզբ ===
Հիմնադրվել է [[1921]] թ. [[Ռոմանոս Մելիքյան]]ի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։
 
[[1937]]-ին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։
 
== Նախապատերազմյան շրջան ==
1930-ական թթ. վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտակատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝
* դաշնամուրային (Ա. Մնացականյան)
[[1936]]-1937 թթ., այնուհետև՝ [[1940]]-[[1954]]-ին, կոնսերվատորիայի տնօրենն էր Կոնստանտին Սարաջևը։ 1930-ական թթ. վերջին և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց [[Մոսկվա]]յի և [[Լենինգրադ]]ի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռ. Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գ. Սարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։
 
== Հետպատերազմյան շրջան ==
=== 1946-1990 թվականներ ===
Հետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-70-ական թթ. կոնսերվատորիան հասել է [[ԽՍՀՄ|միութենական]] առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների [[անդրկովկաս]]յան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյանը]], [[Գրիգոր Եղիագարյան]]ը (ռեկտոր՝ [[1954]]-[[1960]]-ին), [[Ղազարոս Սարյան]]ը (ռեկտոր՝ 1960-ից), [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, Ռ.[[Ռոբերտ ԱթայանըԱթայան]]ը, Ս.Սերգեյ ԿոպտերըԿոպտևը, [[Գայանե Չեբոտարյան]]ը, Գ.Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Ա.Աննա Բարսամյանը, [[Թաթուլ Ալթունյան]]ը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թ.Թամարա Շահնազարյանը, [[Գոհար Գասպարյան]]ը, [[Տաթևիկ Սազանդարյան]]ը, Հ.Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մ.Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, Գերոնդի Թալալյանը, Գևորգ Բուդաղյանը, Գ.Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։
 
Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ [[1969]]-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մ.Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես [[Դմիտրի Շոստակովիչ]]ի և [[Արամ Խաչատրյան]]ի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք: Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։
 
1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների ([[ԱՄՆ]], [[Ուրուգվայ]], [[Կանադա]], [[Լիբանան]], [[Եթովպիա]], [[Բուլղարիա]], [[Մոնղոլիա]], [[Հունաստան]], [[Կուբա]], [[Թուրքիա]], [[Մեքսիկա]] և այլն) երիտասարդ երաժիշտներ։