«Գուրգեն Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Ակադեմիկոսներ ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 46.
 
===Կրթություն===
Սկզբնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է [[Գյումրի]]ի շինարարական տեխնիկում և ավարտել է այն 1933 թ.։ 1933-1934 թթ. աշխատել է [[Մեծ Պառնի]] գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ։ 1934-1939 թթ. սովորել է [[Երևանի պետական համալսարան]]ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտելով համալսարանը, 1939 թ. ընդունվել է [[ԽՍՀՄ]] ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Մի քանի ամիս անց զորակոչվել է խորհրդային բանակ։ 1939-1946 թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Մասնակցել է [[Հունգարիա]]յի, [[Ավստրիա]]յի և [[Չեխոսլովակիա]]յի ազատագրման մարտերին։
 
Զորացրվելուց հետո, 1946-1949 թթ. շարունակել է սովորել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում խորհրդային հանրահայտ ֆիզիկոսներ [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր ակադեմիկոս Իգոր Եվգենիևիչ Տամմի ու [[ԽՍՀՄ]] Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դմիտրի Իվանովիչ Բլոխինցևի ղեկավարությամբ։ Առաջին աշխատանքները նվիրված են եղել ատոմական միջուկի ու նուկլոնի կառուցվածքի ուսումնասիրմանը բարձր էներգիաների [[էլեկտրոն]]ների ցրման միջոցով։ Գուրգեն Սահակյանի կողմից առաջին անգամ դրվել է նուկլոնի բարդ կառուցվածքի հարցը և ներմուծվել է այդ մասնիկների ֆորմֆակտորի գաղափարը։ Հիսունական թվականների կեսերին նուկլոնների կառուցվածքի հետազոտումը դարձավ բարձր էներգիաների ֆիզիկայի առավել կարևոր խնդիրներից մեկը։
 
===Գիտակրթական ձեռքբերումներ===
1950 թ. Գուրգեն Սահակյանը պաշտպանել է [[գիտությունների թեկնածու]]ական ատենախոսություն և անցել աշխատանքի [[Երևանի պետական համալսարան]]ում։ 1951 թ. հիմնադրել է [[ԵՊՀ]]-ի Տեսական ֆիզիկայի ամբիոնը, որը ղեկավարել է մինչև 1985 թ.։ 1963 թ. Գուրգեն Սահակյանը [[Մոսկվա]]յում պաշտպանել է [[գիտությունների դոկտոր]]ական ատենախոսություն, 1964թ. շնորհվել է [[պրոֆեսոր]]ի կոչում։ 1965թ. ընտրվել է [[ՀԽՍՀ]] ԳԱ թղթակից անդամ, 1982-ին՝ [[ակադեմիկոս]]։
 
Գուրգեն Սահակյանը հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, մի շարք մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, այդ թվում՝ Равновесные конфигурации вырожденных газовых масс, М., 1972 г., Физика нейтронных звезд, Дубна, 1995 г., Основы релятивистской теории гравитации, Ереван, 1987 г., մենագրությունների, որոնք թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներեն]] լեզուներով։ Համահեղինակ է Քվանտային մեխանիկա, Երևան, 1972, 2009 թ․, ռուսերեն լեզվով՝ 1982 թ․ դասագրքի։ Նա զբաղվել է տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերական ճառագայթների հետազոտությամբ։ Ստացված արդյունքներն ամփոփվել են Էներգետիկական սպեկտրներ և տիեզերական ճառագայթման մասնիկների միջուկային փոխազդեցություններ, Երևան, 1958 թ․ մենագրության մեջ։
 
Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում Գուրգեն Սահակյանը և [[Վիկտոր Համբարձումյան]]ը 1960-ական թվականներից սկսած ստեղծեցին նոր ուղղություն՝ գերխիտ աստղերի ֆիզիկա, կառուցեցին գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների մոդելներ, հայտնաբերեցին հարաբերականության ընդհանուր տեսության նոր՝ զանգվածի անոմալ պակասորդի երևույթը։ Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիական ուսումնասիրություններում։
 
Գուրգեն Սահակյանը Նեյտրոնային աստղերի ֆիզիկա գիտական ուղղության հիմնադիրն է։ Նա զարգացրել է այն գաղափարը, որ նեյտրոնային աստղերն առաջացել են տիեզերքի ընդարձակման վաղ շրջանում՝ մյուս բոլոր տեսակի երկնային մարմիններից շուտ, և որ գալակտիկաների կորիզները պետք է գերազանցապես բաղկացած լինեն նեյտրոնային աստղերից և սպիտակ թզուկներից, բացահայտել նեյտրոնային աստղերի կարևոր դերը գալակտիկաների միջուկների ակտիվության մեջ։ 1991-1997թթ.։ Նա մշակել է բաբախիչների ռադիոճառագայթման և բարստերների տեսությունները։ Գուրգեն Սահակյանը [[գրավիտացիա]]յի տեսության գիտական դպրոցի հիմնադիրն է [[Հայաստան]]ում։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են [[գիտությունների թեկնածու]]ական 7 և [[գիտությունների դոկտոր]]ական 10 ատենախոսություններ։ 1967-1972թթ. Գուրգեն Սահակյանը եղել է [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ]]ի դեկան։