«Սոկրատ Աքմաքչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: ։Ա → ։ Ա, ։Մ → ։ Մ oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: եւ → և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Սոկրատ Վռամի Աքմաքչյանը ծնվել է 1922թ. հունվարի 15-ին Ղարաքիլիսայում(այժմ Վանաձոր)իրավաբանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Վռամ Աքմաքչյանը, թեև սիրում էր թատրոնը, բայց հեռու էր բեմարվեստից և չէր մտածում այն մասին, որ որդին թատրոնի աշխատող կդառնա։ Իսկ պապը՝ Արշակը, հայտնի էր որպես «անուղղելի» թատերասեր, որը շատ անգամ ամառանոցային Ղարաքիլիսա քաղաքը ժամանող հայ արտիստների հետ հանդես էր գալիս ներկայացումերում։ Ավարտել է [[Երևանի Թատերական ինստիտուտ]]ի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել [[Կիրովականի թատրոն]]ում։ Երկար տարիներ ղեկավարել է [[Կիրովական]]ի (այժմ՝ Վանաձոր) թատրոնը։
 
Սովորել եւև ավարտել է Վանաձորի Վազգեն առաջինի անվան թիվ 1 դպրոցը։ 1940թ. Սոկրատ Աքմաքչյանը զորակոչվում է բանակ, զինծառայության ուղարկվում Մերձբալթիկա, ուր սահմանապահների հետ միասին Հայրենական մեծ պատերազմի սկզբում ընդունեց հիտլերյան զորքերի առաջին հարվածները։ Առողջական վիճակի պատճառով՝ զորացրվելով նա վերադառնում է հայրենի քաղաքը եւև նորից աշխատանքի անցնում թատրոնում։
 
1944թ. հոր համառ պահանջով Սոկրատն ընդունելության քննություններ է հանձնում պետհամալսարանի պատմական ֆակուլտետի համար, որպեսզի հետագայում տեղափոխվի իրավաբանական։ Բայց, երբ նույն 1944թ. բացվեց Երևանի թատերական ինստիտուտը, Սոկրատ Աքմաքչյանը, չտատանվելով, փոխադրվում է թատերական ինստիտուտ, հանձնում քննություններ ռեժիսորական կուրսի համար և հորը կանգնեցնում է կատարված փաստի առաջ։ Բանն այն է, որ թատրոնն Աքմաքչյանին գրավել էր դեռ դպրոցական նստարանից։ Նա մասնակցում էր դպրոցական ներկայացումներին՝ երրորդ դասարանից սկսած։ Արդեն իններորդ դասարանում հանդես եկավ «Պեպո» պիեսում՝ գլխավոր դերում։ Ի դեպ 1936թ., դպրոցական այս ներկայացման մեջ նրան տեսավ Վարդան Աճեմյանը, երբ Կիրովականի թատրոնում բեմադրվում էր Լ. Միքայելյանի «Գոշը», որի մեջ մասսայական տեսարանում Սոկրատ Աքմաքչյանը հանդես էր գալիս գյուղացու դերում։