«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Erevan State Conservatory.JPG|մինի|300px|աջից|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]
 
'''Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիանկոնսերվատորիա''', երաժշտական [[բարձրագույն ուսումնական հաստատություն է]] [[Երևան]]ում։ Մասնաճյուղը գտնվում է [[Գյումրի]]ում։ Հիմնադրվել է [[1921]] թ. [[Ռոմանոս Մելիքյան]]ի կողմից, որպես երաժշտական ստուդիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։ 1920-ական թթ. կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝ դաշնամուրի (Ա. Մնացականյան, Հ. Մադաթյան, Ե. Իանկալամյան, Ե. Խոսրովյան, Օ. Բաբասյան), ջութակի (Լ. Միրզա-Ավագյան, Ա. Գաբրիելյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Սողոմոնյան), ալտի (Ա. Կոտլյարևսկի), թավջութակի (Ս. Այվազյան, Մ. Մալունցյան), վոկալ (Ա. Բաբալյան, Ա. Աբրահամյան, Մ. Մելիքսեթյան, Մ. Գենջյան), փողային (Վ. Շպեռլինգ), երաժշտական-տեսական առարկաների ([[Ռոմանոս Մելիքյան]], Մ. Միրզոյան, Օ. Տեր-Գրիգորյան, Ա. Տեր-Ղևոնդյան), երգչախմբի (Ռ. Մելիքյան, Ս. Մելիքյան), մանկավարժական։ 1923-ին կոնսերվատորիայի լարային կվարտետի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարնսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գլազունովի կվարտետները։ Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։ 1924-ին Ա. Սպենդիարյանի և դիրեկտոր Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։1927— 1928-ին (տնօրեն՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին», «Աիդա» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը։ Հետագայում մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ Կ. ՍարաշևՍարաջև, Գ. Բուդաղյան, Ս. Չարեքյան, Մ. Մալունցյան, Ռ. Մանգասարյան)։1926—27։ 1926-27 ուստարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին (գործել է տասը տարի), 1927-ին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները։ 1930-ին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը։։1937-ին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։ 1930-ական թթ. վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտա-կատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝ դաշնամուրային (Ա.Մնացականյան), նվագախմբային (Դ. Լեկգեր), դիրիժորական (Կ. Սարաշև), վոկալ (Ն. Կարդյան), պատմածեսական և կոմպոզիցիայի (Կ.Սելիք Մելիք-Վրթանեսյան) , ընդհանուր դաշնամուրի (Ա. Դոլուխանյան)։ 1936—37-ին, այնուհետև՝ 1940—54-ին, կոնսերվատորիայի դիրեկտորն էր Կ. Սարաշևը։ 1930-ական թթ. վերջին և հայրենական մեծ պատերազմի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռ. Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գ. ՍարաշևՍարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։ Ետպատերազմյան տարիներին և հատկապես 1960—70-ական թթ. կոնսերվատորիան հասել է միութենական առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցում են կատարողների անդրկովկասյան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաե [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյանը]], Գ. Եղիագարյանը (ռեկտոր՝ 1954—60-ին), [[Ղազարոս Սարյան|Ղազարոս Սարյանը]] (ռեկտոր՝ 1960-ից), Ա. Հարությունյանը, Ռ. Աթայանը, Ս. Կոպտերը, Գ. Չեբոտարյանը, Գ. Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Ա. Բարսամյանը, Թ. Ալթունյանը, Զ. Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թ.Շահնազարյանը, Գ. Գասպարյանը, Տ. Սազանդարյանը, Հ. Տեր-Ղեոնդյանը, Կ. Մալխասյանը, Ա. Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մ. Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, Գ. Թալալյանը, Գ. Բուդաղյանը, Գ. Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։ Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։1969-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մ. Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, սովետական ականավոր երաժիշտների, հատկապես Դ. Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործում է ենթակա բաժանմունք; Կազմակերպվել է ասիստենտուրաստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների ([[ԱՄՆ]], [[Ուրուգվայ]], [[Կանադա]], [[Լիբանան]], [[Եթովպիա]], [[Բուլղարիա]], [[Մոնղոլիա]], [[Հունաստան]], [[Կուբա]], [[Թուրքիա]], [[Մեքսիկա]]) երիտասարդ երաժիշտներ։1938-ից կոնսերվատորիային կից գործում է Պ. Ի. Չայկովսկու անվան Երևանի երաժշտական դպրոցը։Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 3000-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում (1979)՝ 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 22 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 35 արվեստի վաստակավոր գործիչ, 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։Ետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային գործիքների հարուստ հավաքածու։ Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 100000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով։Կոնսերվատորիայում սովորում են (1979) 836 ուսանող, որոնցից 621-ը՝ ցերեկային բաժիններում։ Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝ դաշնամուր, նվագախմբային գործիքներ, խմբավարություն,մեներգեցողություն, կոմպոզիցիա, երաժշտագիտություն։ Ուսուցիչների ընդհանուր թիվը՝ 208 (31 պրոֆեսոր, 34 դոցենտ և գիտության թեկնածու)։ 1946-ին կոնսերվատորիան կոչվել է [[Կոմիտաս|Կոմիտասի]] անունով, 1973-ին՝ պարգևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
 
== Ռեկտորների ցանկ ==