«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, → (23), → oգտվելով ԱՎԲ
չ →‎Ջրոլորտային շրջապտոյտներ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 54.
=== Ջրոլորտային շրջապտոյտներ ===
Շարժման ակտիվության տեսակետից, մթնոլորտից հետո ջրոլորտը երկրորդն է։ Ջրոլորտը քննարկելիս տեսանք, որ ջուրը անընդհատ շարժման մեջ է։ Գոյություն ունեն ջրի տեղական (փոքր) և համաշխարհային (մեծ) շրջապտույտներ։ Փոքր կամ տեղական է կոչվում այն շրջապտույտը, երբ ցամաքից կամ ծովի մակերևույթից տեղի է ունենում ջրի գոլորշացում, և այդ գոլորշիները բարձրանալով վեր խտանում են ու թափվում երկրի մակերևույթին։ Այս դեպքում գոլորշացումը (Z) հավասար կլինի տեղումների քանակին (X)։ Ջրի մեծ շրջապտույտը ավելի բարդ է։ Օվկիանոսից գոլորշիները բարձրանում են մթնոլորտ, մի մասը տեղումների ձևով թափվում է օվկիանոսի վրա (x₀), իսկ մյուս մասը (D) տեղափոխվում է ցամաք և այնտեղ առաջացնում մթնոլորտային տեղումներ (x₀)։ Սրանց մի մասը նորից գոլորշանում է և հեռանում ցամաքի խորքը (Z₀), մի մասը ներծծվում է գետնի մեջ և առաջացնում է ստորերկրյա ջրեր (Y₁), մի մասն էլ գետնի միջոցով հեռանում է դեպի օվկիանոս (Q₁) ։ Այն մասը, որ նորից գոլորշանալով գնացել էր ցամաքի խորքը (Z₀) , այնտեղ առաջացնում է տեղումներ (x₂), նրանից առաջանում են ստորերկրյա ջրեր (Z₂), գետեր (Q₂), նորից գոլորշացում, և այսպես ցամաքի վրա խոնավությունը շարունակում է շրջանառական օղակներ առաջացնել ։ Այս դեպքում շրջանառությունը կարտահայտվի հետևյալ կերպ՝
Z₀ = X₀ + D
Պարզվել է, որ D-ն հավասար է Q+Y -ի , իսկ Q -ն և Y-ը համապատասխանաբար առաջանում են Q₁ Q₂ Q₃ Q₄ +....+ Qn կամ Y₁ Y₂ Y₃ Y₄ +....+ Yn գումարներին։ Ըստ Մ.Ի. Լվովիչի, գետերը ցամաքից օվկիանոս են տանում տարեկան 41.8 հազար կմ³ ջրային զանգված։ Երկրի վրա յուրաքանյուր տարի ջրի ընդհանուր շրջանառությանը մասնակցում է 520 հազար կմ³ ջուր, այդքան էլ վերադառնում է երկրի մակերևույթ։ Ջրի շրջապտույտի վրա ծախսվում է արեգակնային էներգիա։ Գիտության ու տեխնիկայի զարգացումը կստեղծի հնարավորություններ մթնոլորտային տեղումների առաջացման պրոցեսը կառավարելի դարձնելու, ստիպելու խոնավությունը ավելի հաճախ իջնել երկրի մակերևույթ՝ գյուղատնտեսության մեջ ավելի ստացիոնալ օգտագործվելու համար։ Օվկիանոսում ջրի անընդհատ շարժում կա։ Ջուրը տեղափոխվում է թե հորիզոնական և թե ուղղաձիգ ուղղությամբ։ Ջրի շարժիչ ուժերն են՝ խտության տարբերությունները, որ առաջանում են ջերմաստիճանի ու աղիության փոփոխություններից, քամիները, մակընթացության-տեղատվության երևույթները, մթնոլորտի ճնշման տարբերությունները, ջրի մուտքի-ելքի հաշվեկշիռը, գետերի հոսքը և այլն։ Ջրի ուղղաձիգ շարժումների մեջ ջրի ջերմաստիճանը, աղիություը, խտությունը այն բնութագրիչներն են, որոնց տարբեր զուգակցման դեպքում տեղի է ունենում ջրի մոլեկուլների ուղղաձիգ շարժումներ։ Նշված բնութագրիչների անհավասար փոփոխությունների հետևանքով առաջանում են դրանց ուղղաձիգ և հորիզոնական գրադիենտները։ Ջրի ուղղաձիգ շարժումները լինում են երկու տեսակի՝ մոլեկուլային և տուրբուլենտային (վերջինիս մեջ էլ կոնվեկտիվ և ֆրակցիոն տարատեսակները)։ Մոլեկուլային շարժումները մոլեկուլների քաոսային, ջերմային շատ աննշան շարժումներն են և գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Օվկիանոսային ուղղաձիգ շարժումներում ջրի արագությունը մակերևութային շերտում հավասար է մեկ վայրկյանում սանտիմետրի հազարերորդական մասին, խորքում՝ տասհազարերորդ մասի մեծությանը։ Տուրբուլենտ շարժումներն առաջանում է ջրի ներքին շփման (մածուցիկության) և մրրկաձև շարժման (ֆրակցիոն տեղափոխություն) հետևանքով։ Օվկիանոսներում ֆրակցիոն տեղաշարժը կապված է ալիքավորման հետ։ Ըստ տուրբուլենտականության՝ օվկիանոսներում առանձնացնում են երեք շերտ։
* Վերին, որտեղ ջրերն անընդհատ խառնվում են քամիների, օվկիանոսային հոսանքների ու կոնվեկցիայի հետևանքով։ Այս շերտը միատարր է։