«Օգտակար հանածոներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
[[ՀՀ]] տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են [[պղինձ]]-[[մոլիբդեն]]ային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ
և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), [[Ոսկի|ոսկու]] (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), [[երկաթ]]ի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական ([[նեֆելինային սիենիտ]], [[երկաթ]], [[քրոմիտ]]) և փոխակերպային ([[մարմար]], [[տիտան]] և այլն) հանքավայրերը։ ՀՀ մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր ([[արծաթ]], [[ռենիում]], [[սելեն]], [[թելուր]], [[բիսմութ]], [[կադմիում]], [[ցերիում]], [[լանթան]] և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում [[քրոմ]]ը (Շորժա), [[մանգան]]ը (Սևքար, Սարիգյուղ), [[ծարիր]]ը (Ամասիա), [[սնդիկ]]ը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։
 
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ը բացառիկ հարուստ է հրաբխային, [[նստվածք]]ային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ [[տուֆ]], [[բազալտ]], [[անդեզիտ]], [[բազալտ]]ային անդեզիտ, [[պեռլիտ]], [[պեմզա]], [[կրաքար]], [[մարմար]], [[տրավերտին]], [[խարամ]] և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական սորբենտներով՝ [[քարաղ]], [[բենթոնիտային կավ]], [[ցեոլիթ]], [[բարիտ]], [[պիրիտ]], [[գիպս]] և այլն, հրակայուն հումքով՝ [[կավ]], [[քվարցիտ]], [[մագնեզիտ]] և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ [[դիատոմիտ]], [[ասբեստ]], [[քվարց]], [[ագաթ]] և այլն։