«Մանկական և պատանեկան հանրագիտարաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ''', գիտամասսայական տեղեկատու գրականություն՝ նախատեսված...»:
 
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
 
'''ՄԱՆԿԱԿԱՆՄանկական ԵՎև ՊԱՏԱՆԵԿԱՆպատանեկան ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐհանրագիտարաններ''', գիտամասսայական տեղեկատու գրականություն՝ նախատեսված երեխաների և պատանիների ինքնակրթության ու դաստիարակության համար: Մանկական և պատանեկան հանրագիտարանները ընթերցողներին ծանոթացնում են շրջապատող աշխարհին, գիտական հիմնական դիսցիպլիններին, գիտության, տեխնիկայի, մշակույթի նվաճումներին, հայրենի երկրին, արտասահմանյան երկրներին: Ձևավորվել է մանկական և պատանեկան հանրագիտարանների երկու հիմնական տեսակ՝ սիստեմատիկ և այբբենական-բաոարանային. երբեմն երկու տեսակները զուգակցվում են: Պատանեկան հանրագիտարանի նախատիպ է համարվել Ա. Կոմենսկու «Զննական աշխարհ նկարներով» գիրքը: Ռուսաստանում առաջին մանկական հանրագիտարանը՝ «Մանկական հանրագիտարան կամ Բոլոր գիտությունների նոր կրճատումնեը»-ը, հրատարակվել է [[1802]]թ-ին: Մինչհեղափոխական շրջանի լավագույնը համարվում է Ի. Դ. Սիտինի 10-հատորանոց «Մանկական հանրագիտարանը» ([[1913]]-[[1914]]թթ):
ԽՍՀՄ-ում հրատարակվել են սիստեմատիկ «Մանկական հանրագիտարան» (1 հրտ. 1958-62թթ, հ. 1-10, 2 հրտ. 1964-1969թթ, հ. 1-12), այբբենական-բառարանային հրատարակությունը՝[[«Ինչ է, Ով է»]], հ. 1-3, [[1978թ]]: Մանկական և պատանեկան հանրագիտարաններ հրատարակվել են արտասահմանյան շատ երկրներում: Առավել նշանավոր են Մեծ Բրիտանիայում՝ «Օքսֆորդի պատանեկան հանրագիտարան»-ը ([[«Oxford Junior Encyclopedia»]], v. 1-13, Oxf., [[1964]]), «Պատանեկան գիտական հանրագիտարան» ([[«Junior Science Encyclopedia»]], v. 1-8, L., [[1966]]), «Մանկական հանրագիտարան»-ը («Բրիտանական հանրագիտարան» ([[«Children’s Britannica»]], v. 1-12, L.f [[1964]]), Հնդկաստանում՝ «Մանկական հանրագիտարան» («Սաչիտրա Վիշվակոշ», հ. ΙΙΟ, Դելի, [[1967]], հինդի լեզվով), Իտալիայում՝ «Այբբենական հանրագիտարան տղաների և աղջիկների համար» («Enciclopedia alfabetica per ragazzi», v., 3, Milano, 1956), «Իտալացի երեխայի գանձը» ([[«II tesoro del ragazzo italiano»]], v. 1-8, Torino, [[1968]]), ԱՄՆ-ում՝ «Գիտության նոր գիրք»: Մանկական հանրագիտարան [[(«The New Book of Knowledge[]], The Children’s Encyclopedia, v. 1-20, N. Y., [[1969]]), Ֆրանսիայում՝ Ռ. Գիյոյի «Լարուսի հանրագիտարանը երեխաների համար» (Guillot R.,[[ «Encyclopedic Larousse des enfants»]], P., [[1956]]), «Հանրագիտարան երիտասարդության համար» ([[«Encyclopedie pour lajeunesse»]], t. 1-4, P., [[1958]]-[[1962]]), ԳՖՀ-ում՝ «Մեյերի մանկական բառապաշար» ([[«Meyers Kinderlexikon»]], Mannheim, [[1960]]) են: Մանկական և պատանեկան հանրագիտարաններ են հրատարակել նաև նախկին սոցիալիստական շատ երկրներ (ԴԴՀ, Չեխոսլովակիա, Հարավսլավիա):