«Քարածուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ապարներ ՀոթՔաթ գործիքով
միացնել
Տող 1.
{{միացնել|Ածուխ}}
'''Քարածուխ''', բուսական ծագման այրվող կարծր [[օգտակար հանածո]]։ Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ [[ածուխ]]ը։ Գույնը սև է կամ գորշասև։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։ Պարունակում է 75-97% և ավելի [[ածխածին]], 1,5-5,7% [[ջրածին]], 1,5-15% [[թթվածին]], 0,5-4% [[ծծումբ]], մինչև 1,5% [[ազոտ]], 0,5-2% ցնդող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայքայման արգասիքներից, որոնք փոխակերպվում են [[երկրակեղև]]ի [[ապար]]ների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Քարածուխը տարածված է քարածխային, պերմի և յուրայի ժամանակաշրջանների [[նստվածք]]ներում։ Տեղադրվում է տարբեր հզորության շերտերի ձևով։ [[ՀՀ]]-ում քարածխի փոքր քանակներ կան [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]], [[Լոռու մարզ|Լոռու]], [[Շիրակի մարզ|Շիրակի]] (Ջաջուռ) մարզերում։ Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք, հումք՝ [[մետաղաձուլություն|մետաղաձուլության]] և քիմիական արդյունաբերության համար։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քարածուխ» էջից