«Հողի մելիորացում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Մելիորացում հողի''', հողաբարելավում, հողերն արմատապես բարելավող կազմակերպական տնտեսական և տեխնիկական միջոցառումների համալիր։ Փոխելով բնական պայմանների (հողային, կլիմայական, ջրաբանական և այլն) համալիրը՝ հնարավոր է [[ֆաունա]]յի ու [[ֆլորա]]յի համար ստեղծել ջրաջերմային, օդային, սննդային և այլ լավագույն [[ռեժիմ]]ներ։ Միլիոնացումը կարևոր է գյուղատնտեսական հողատեսքերի արտադրողականության բարձրացման գործում, այն գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման անհրաժեշտ գործոն է, արմատական և կայուն միջոցառում։ Ի տարբերություն հողերի բերրիության բարձրացման ագրոտեխնիկական այլ միջոցառումների, մելիորացման ազդեցությունը երկարատև է կամ մշտական։ Այն առավել արդյունավետ է, երբ կիրառվում է կուլտուր-տեխնիկական աշխատանքների և երկրագործական այլ միջոցառումների հետ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Հող]]
|