«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
[[Պատկեր:81ArabAbbasidPeriod750-885.gif|մինի|[[Արմինիա կուսակալություն]]ը 750-885 թվականներին]]
Դրասխանակերտցին վկայություններ է հաղորդում նաև Հայաստանի այլ գավառներում Գագիկ Արծրունու և եղբոր՝ Գուրգենի մղած ազատագրական մարտերի մասին։ Կարևոր հաջողությունների են հասնում հայերը միաժամանակ [[Սյունիք (նահանգ)|«Սիսականայ» կողմերը]], որոնք երկիր ներխուժած թշնամու «արեանց ճապաղիս հեղուին»։ Ազատագրական կռիվները հաջողությամբ էին պսակվում, թշնամին քայլ առ քայլ զիջում էր իր բռնագրաված բերդերն ու հողերը, ամրապնդվում էր հայ-վրացական միասնությունը, աճում էր երկրի քաղաքական հեղինակությունը, տեղի էր տալիս ժողովրդի հուսալքությունը։ Ձեռք բերված ռազմաքաղաքական հաջողությունները երկարատև չէին լինում, բազմիցս վտանգվում էր երկրի պետական անկախությունը, քայքայվում էր տնտեսությունը, ահավոր սովի տարիներ էին գալիս, կանգ էր առնում շինարարական, մշակութային կյանքը։ Նա բազմաթիվ էջեր է հատկացրել երկրի ներսում տիրող երկպառակություններին, դրանց շարժառիթներին, զարգացման ընթացքին ու, մանավանդ, աղետալի հետևանքներին։ Որպես հասարակական գործիչ, նա գիտակցում էր, որ հատկապես տվյալ ժամանակաշրջանում երկրի համար կենսական անհրաժեշտություն էր ազգային միասնությունը, հասարակական-քաղաքական մարտունակ ուժերի համախմբումը մեկ ընդհանուր կենտրոնական իշխանության շուրջ։ Իսկ այդ էլ հենց պակասում էր։ Հակառակ նաև իր՝ Դրասխանակերտցու ջանքերին, հնարավոր չէր լինում ջլատված միությունը վերականգնել, համախմբել կենտրոնախույս ուժերը։ Այս կացությունը ամենայն նենգությամբ օգտագործվում էր արաբ ոստիկանների քաղաքական ու ռազմական սադրանքների համար, մինչևիսկ եղբայրասպան կռիվների բազում առիթներ ստեղծում:
 
== Պատմագրության նշանակությունը ==
 
Դրասխանակերտցու Պատմությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև [[Անդրկովկաս]]ի, հատկապես [[Վրացիներ|վրաց]] և [[Աղվաններ|աղվան]] ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։ Շահեկան են մասնավորապես Սմբատ Առաջինի, Աշոտ Երկաթի, իր և Ատրներսեհ Կյուրոպաղատի փոխհարաբերությունների վերաբերյալ հաղորդումները։ Դրանք վկայում են հայ-վրացական բարեկամական համագործակցության, [[IX դար|IX]]—[[X դար]]երում ներքին ու ռաղմաքաղաքական միասնությունր ամրապնդելու համար և [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] դեմ մղած պայքարի, [[Վրաստան]]ի քաղաքական պատմության, մասամբ նաև սոցիալ-տնտեսական կյանքի ու աշխարհագրական, տեղադրական պայմանների մասին։