«Տուֆ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 5.
Տուֆը կազմված է հրաբխային ապակու, [[պեմզա]]յի բեկորներից։ Հանդիպում են նաե տուֆեր, որոնք բաղկացած են ամբողջական բյուրեղներից կամ նրանց բեկորներից։
Տուֆերը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։ Ըստ կազմության տուֆերը լինում են լիպարիտային, դացիտային, անդեզիտային, բազալտային։ Գույնը տարբեր է՝ մանուշակագույն-վարդագույն ([[Արթիկի տուֆ]]), դեղին և նարնջագույն ([[Անիի տուֆ]]), սև ([[Երևանի տուֆ|Երևան]]ի, [[Գյումրիի տուֆ]]) են։▼
== Տեսակներ ==
▲Տուֆերը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։ Ըստ քիմիական կազմության տուֆերը լինում են լիպարիտային, դացիտային, անդեզիտային, բազալտային։ Գույնը տարբեր է՝ մանուշակագույն-վարդագույն ([[Արթիկի տուֆ]]), դեղին և նարնջագույն ([[Անիի տուֆ]]), սև ([[Երևանի տուֆ|Երևան]]ի, [[Գյումրիի տուֆ]]) են։
Ըստ բեկորների կազմի՝ տարբերում են ապարաբեկորային, բյուրեղաբեկորային, ապարաբյուրեղաբեկորային, ապակեբյուրեղային և այլ տուֆեր։ Հայկական հրաբխային տուֆը բնորոշվում է անկանոն բեկորազանգվածով։
Ըստ բեկորների ջերմազոդման աստիճանի տուֆերը լինում են թույլ թրծված (մոխրանման), ջերմազոդված (իգնիմբրիտներ) և գերջերմազոդված (հալված) տուֆեր կամ տուֆալավաներ։
Տուֆի առաջացումը կարող է ընթանալ կամ օդից անմիջական նստեցման ճանապարհով՝ հրաբխի ժայթքման դեպքում, կամ էլ ջրային և օդի հոսանքներով տուֆային նյութի տեղափոխման հետեանքով։ Տուֆը կիրառվում է որպես շատ արժեքավոր շինանյութ (թեթև բետոնների լցանյութ, շինարարական քար), որն ունի բարձր դեկորատիվ որակներ։
Հրաբխանստվածքային տուֆի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ։ Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ։ [[Շիրակի լեռնաշղթա|Շիրակի]], [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], [[Փամբակի լեռնաշղթա]]ներում, [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձոր]]ում, մերձերևանյան շրջանում տարածված են էոցենի վարդագույն, կանաչավուն և խայտաբղետ տեսակները։ Պայմանականորեն այս խմբին են պատկանում նաև [[կրաքար]]ային (տրավերտին) և [[կայծքար]]ային (գեյզերիտ) տուֆերը, որոնք առաջանում են հրաբխային գործունեության ավարտական փուլում՝ հանքային տաք աղբյուրներից կարբոնատային ու սիլիցիումային նյութերի անջատման ու նստեցման հետևանքով։ Տարածված են [[ՀՀ]] [[Արարատի մարզ|Արարատի]], [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]], [[Սյունիքի մարզ]]երում։
Օգտագործվում են [[շինարարություն|շինարարության]], [[Քանդակագործություն|քանդակագործության]], [[կիրառական արվեստ]]ի և այլ բնագավառներում։
== Հայաստանում ==
Հիմնականում տարածված են Հայկական հրաբխային բարձրավանդակում՝ [[Արագած]]ի լեռնազանգվածում, [[Կարսի սարահարթ]]ում, Սյունիքի, Բյուրակնի, [[Ջավախքի բարձրավանդակ]]ներում, Կոտայքի, Եղվարդի սարավանդներում, Շիրակի դաշտում, [[Արարատյան դաշտ]]ի նախալեռնային շրջաններում, [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Փամբակ (Լոռու մարզ)|Փամբակ]] գետերի հովիտներում և այլն։ Հայտնի են հայկական հրաբխային տուֆերի՝ [[Արթիկի տիպի տուֆ|Արթիկի]] (վարդագույն), [[Անիի տիպի տուֆ|Անիի]] (դեղին), [[Երևան-Գյումրու տիպի տուֆ|Երևան-Գյումրու]] (սև, կարմիր), [[Գեղաքարի տիպի տուֆ|Գեղաքարի]] (Գեղարքունիքի մարզ, բաց վարդագույն, մարմնագույն), [[Մեծավանի տիպի տուֆ|Մեծավանի]] (մուգ վարդագույն, կարմրավուն, մարմնագույն, դեղնավուն և այլն ) և [[Ձորագետի տիպի տուֆ|Ձորագետի]] (Լոռու մարզ, աղյուսագույն, կարմրավուն) տարատեսակները։
{{ՀԲ}}
{{ՀՍՀ}}
|