«Միմեսիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|ձախից|Պլատոնի կիսանդրին Պատկեր:Democritus2.jpg|մինի|աջից|Դեմոկրիտի կիանդրի...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Արվեստ ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
'''Միմեսիս''' ( հուն․ μίμηόιζ) գեղագիտության մեջ. ուսմունք, որը գեղարվեստական ստեղծագործությունը և մարդկային իմացությունը համարում է իրականության նմանեցում և վերարտադրում։ Միմեսիսի գաղափարը առաջ են քաշել պյութագորասականները՝ երաժշտական ներդաշնակությունը համարելով «երկնակամարների ներդաշնակության» արտացոլում։ Ըստ միմեսիսի մատերիալիստական ուսմունքի հիմնադիր [[Դեմոկրիտ]]ի, արհեստի և արվեստի զանազան տեսակներ մարդիկ սովորել էն՝ ընդօրինակելով կենդանիներին։ Միմեսիսին իդեալիստական մեկնաբանություն է տվել [[Պլատոն]]ը։ Ի տարբերություն մարդկային արվեստի, որը նմանակում է անցողիկ և նյութական աշխարհը, Պլատոնը իսկական արվեստի նպատակ է ճանաչել գաղափարների բացարձակ գեղեցկության նմանակումը։ Արիստոտելը զարգացրել է միմեսիսի մատերիալիստական ուսմունքը, ըստ որի արվեստը իրականության, հատկապես մարդկային գործողությունների, վերարտադրությունն է։ Նրա կարծիքով նմանողության ունակությունը հատուկ է մարդուն ի ծնե։ Միմեսիսի տեսությանը հետևել են [[Լուկրեցիոս]]ը, [[Պլուտարքոս]]ը, Պլոտինը, Թովմա Աքվինացին, Լ․ Ալբերտին, [[Լեոնարդո դա Վինչի]]ն և այլն։ Միմեսիսի գաղափարը մեծ տեղ է գրավում կլասիցիզմի գեղագիտության մեջ։ Միմեսիսն ունեցել է իր հակառակորդները ի դեմս Պատրիցիի, Ի․ [[Կանտ]]ի, Գ․ [[Հեգել]]ի, Ֆ․ [[Շելինգ]]ի և այլն։ Հայ գեղագիտության մեշ միմեսիսի գաղափարն արտահայտել են Դավիթ Քերականը, Անանուն Մեկնիչը, [[Մովսես Խորենացի]]ն, [[Եզնիկ Կողբացի]]ն, [[Դավիթ Անհաղթ]]ը, [[Ստեփանոս Սյունեցի]]ն և ուրիշները։ Միմեսիսի ամբողջական ուսմունք է մշակել Հովհաննես Սարկավագ Իմաստասերը, ըստ որի, բնությունը արվեստի միակ հիմքն է և արվեստագետի [[ուսուցիչ]]ը, սակայն բնությանը պետք չէ կուրորեն ընդօրինակել, այլ ստեղծագործաբար վերարտադրել։ Նրա հայացքներում միաձուլվում են անտիկ շրջանից սկիզբ առնող միմեսիսի երկու ըմբռնում, բնության վերարտադրումը որպես գեղարվեստական ստեղծագործության ընթացքի անհրաժեշտ բաղադրամաս ([[Հերակլիտ]], [[Սոկրատես]], [[Արիստոտել]]) և վերարտադրումը որպես արվեստի հիմք և աղբյուր ([[Դեմոկրիտ]], [[Լուկրեցիոս]])։ Նոր ժամանակում միմեսիսին անդրադարձել են Ստեփանոս Լեհացին, Խաչատուր Էրզրումցին և ուրիշներ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Արվեստ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միմեսիս» էջից