«Մեքենայական արտադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեքենայական արտադրություն''', հասարակական արտադրության զարգացման պատմական աստիճան, որի տեխնիկա...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Արտադրություն ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մեքենայական արտադրություն''', հասարակական արտադրության զարգացման պատմական աստիճան, որի տեխնիկական հիմքը [[մեքենա]]ներն են։ Կազմավորվել է [[կապիտալիզմ]]ի ժամանակ և եղել նրա լինելիության նյութական հիմքը։ Մեքենայական արտադրությունը փոխարինել է ֆեոդալական դարաշրջանի մանր, մասնատված և ձեռքի տեխնիկայի վրա հիմնված արհեստային արտադրությանը։ Խոշոր մեքենայական արտադրության զարգացմամբ ավարտվել է արտադրության կապիտալիստական եղանակի ձևավորումը։ Մեքենայական արտադրությյան նյութական և տնտեսական նախադրյալները ստեղծվել են [[մանուֆակտուրա]]յին արտադրության պայմաններում։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման շնորհիվ մասնագիտացան աշխատանքի գործիքները և բանվորները, դրանով իսկ պայմաններ ստեղծվեցին ձեռքի աշխատանքի գործիքները մեքենաներով փոխարինելու համար։ Մեքենայական տեխնիկայի զարգացման հիման վրա մանուֆակտուրային արհեստանոցը վերափոխվեց կապիտալիստական [[ֆաբրիկա]]յի։ Զարգացման որոշ աստիճանում մեքենայական արտադրությունը հեղաշրջեց մանուֆակտուրայի տեխնիկական հիմքը և ստեղծեց իրեն համապատասխան տեխնիկական բազիս։ Խոշոր արդյունաբերության հիմքը դարձավ մեքենան, սկսվեց մեքենայի միջոցով մեքենայի արտադրությունը։ Խոշոր մեքենայական արտադրությունն առաջացավ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով, որն սկիզբ առավ [[Անգլիա]]յում [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին և ընդգրկեց [[Արևմտյան Եվրոպա]]յի մյուս երկրները, [[Ռուսաստան]]ը, [[ԱՄՆ]]-ը և այլն։ Մեքենայական արտադրությունը բնութագրվում է նրանով, որ աշխատանքի պրոցեսը ստանում է կոոպերատիվ բնույթ, խորանում է աշխատանքի բաժանումն ինչպես առանձին ձեռնարկության, այնպես էլ ամբողջ հասարակության ներսում, բարձրանում է արտադրության միջոցների և աշխատուժի համակենտրոնացման աստիճանը, տեխնիկական անհրաժեշտություն է դառնում արտադրության կառավարման և կազմակերպման աշխատանքը։ Վիթխարի չափով զարգացնելով արտադրությունը և բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը՝ մեքենայական արտադրությունը խորացրեց կապիտալիզմին հատուկ հակամարտ հակասությունները։ Մեքենայական արտադրության գարգացմամբ մեծացան կապիտալի կուտակման չափերը, աճեց պրոլետարիատի բացարձակ թիվը։ Միաժամանակ, մեքենաների կիրառումը հարաբերականորեն կրճատեց աշխատուժի պահանջը ն ավելացրեց գործազուրկների բանակը, բանվոր դասակարգի դրությունը վատթարացավ հարաբերականորեն և բացարձակորեն։ Կապիտալիստական մեքենայական արտադրության զարգացման նորագույն աստիճանը կապված է ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության հետ, երբ ավտոմատացվում է արտադրությունը, և էկոնոմիկան ենթարկվում կառուցվածքային փոփոխությունների։ Այն բարձր մակարդակի է հասնում պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում։ Սակայն աշխատանքի արտադրողականության բարձրացման և հասարակության նյութական հարստության աճի համար ստեղծելով վիթխարի հնարավորություններ՝ մեքենայական արտադրությունն անհաշտելի հակասության մեջ է ընկնում կապիտալիստական արտադրական հարաբերությունների հետ, տեխնիկական առաջընթացը կատարվում է անհամաչափ, աճում են կապիտալիստական երկրների էկոնոմիկայի ռազմականացումը, [[գործազրկություն]]ը, բնակչության որոշ շերտերի նյութական անապահովվածությունը և այլն։ Սոցիալիզմը կապիտալիզմից պատմականորեն ժառանգում է խոշոր մեքենայական արտադրություն՝ վերացնելով դրա կապիտալիստական ձևը, հակամարտ հակասություններն ու անհամամասն զարգացումը։ Այն երկրներում, որտեղ մեքենայական արտադրությունը տնտեսության համընդհանուր ձև չէ, սոցիալիստական հեղափոխության ընթացքում ստեղծվում է սոցիալիզմին համապատասխան նյութատեխնիկական բազա, կատարվում ինդուստրացում: Սոցիալիստական մեքենայական արտադրությունը զարգանում է պլանաչափորեն, նպատակը հասարակության բոլոր անդամների նյութական և կուլտուրական աճող պահանջմունքների բավարարումն է։ Իր զարգացմամբ այն նպաստում է հասարակական արտադրության ինտենսիվացմանը և արդյունավետության բարձրացմանը։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Արտադրություն]]