«Հովնաթանյան ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
Որդիներից [[Հակոբ Հովնաթանյան]] (17-րդ դարի վերջ-[[1757]] թվական) եղել է [[աշուղ]], [[մանրանկարիչ]] և [[գեղանկարիչ]]։ Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»-ը ([[1720]] թվական, [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]], ձեռագիր № 8645)։ Հեղինակ է հաստոցային նկարների («Սանդուխտ կույսը», [[1727]] թվական, «Թադևոս առաքյալը», «Ղազարոսի հարությունը», երկուսն էլ՝ [[1729]] թվական, «Աստվածամոր յոթ վերքը», 1729 թվական, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան)։ Մեծ ուշադրություն է դարձրել մարմնաձևերի կերպավորմանը և մանրամասների նյութական վերարտադրմանը։ Մյուս որդին՝ [[Հարություն Հովնաթանյան]] (Հարություն Շոռոթեցի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը (ձևավորել է [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևաց]]ու «Քարոզգիրքը», [[1731]] թվական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան [[Մատենադարան]], ձեռագիր № 2162)։ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները միասին նկարազարդել են մի [[Հայսմավուրք]] ([[1725]]-[[1730]] թթ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան [[Մատենադարան]], ձեռագիր № 1522), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, ձևավորել [[Ապրակունիս]]ի Ս. Կարապետ վանքը ([[1740]] թվական), [[Էջմիածին|Էջմիածն]]ի վանքի [[Ղազարապատ]] հյուրանոցը ([[1741]] թվական), [[Վեհարան]]ը։
 
[[Պատկեր:Saint Sargis by Hovnatan Hovnatanyan.jpg|thumb|right|Սուրբ Սարգիս, նկարիչ՝ Հովնաթան Հովնաթանյան]]
== Հովնաթան Հովնաթանյան ==
Հակոբ Հովնաթանյանի որդին էր [[Հովնաթան Հովնաթանյան]]ը ([[1730]]-[[1801]]թթ.), որը 1776 թվականից վրաց Հերակլ 2-րդ թագավորի պալատական նկարիչն էր։ 1778թ. Հովնաթան Հովնաթանյանը հրավիրվեց [[Էջմիածին]]՝ զարդանախշելու [[Էջմիածնի Մայր Տաճար|Մայր տաճարը]]: Նա [[Էջմիածին]] եկավ իր աշակերտների հետ, վերանորոգեց և լրացրեց մեծանուն պապի ստեղծած որմնանկարները, դրանց կողքին սոսնձեց կտավների վրա արված աշխատանքները: Նա ստեղծեց նաև հայ պատմական գործիչների մի շարք դիմանկարներ<ref>Վ. Արզումանյան (1986)։ «Ինչ է, Ով է»։ Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն։</ref>: