«Մերձբալթյան օպերացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մերձաբալթյան օպերացիա''' 1944 թվականի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-1945) 1-ին, 2-րդ, 3-րդ Մե...»:
 
No edit summary
Տող 1.
'''Մերձաբալթյան օպերացիա''' [[1944]] թվականի [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ժամանակ (1941-1945) 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան և [[Լենինգրադյան ռազմաճակատ]]ների ու Բալթիական նավատորմի ստրատեգիական հարձակողական գործողությունները սեպտեմբեր-հոկտեմբերին, Սովետական Մերձբալթիկան գերմանա-ֆաշիստական զորքերից ազատագրելու համար։ Մերձբալթյան оպերացիայի մեջ մտնում էին [[Ռիգա]]յի, [[Տալլին]]ի, [[Մոոնզունդյա]]ն, Մեմելի օժանդակ օպերացիաները։ [[1944]] թվականի ամռանը սովետական զորքերը ազատագրել էին Էստոնական ԽՍՀ մի փոքր և Լիտվական ԽՍՀ ու Լատվիական ԽՍՀ զգալի տարածքներ։ Մերձբալթիկայում գերմանացիներն ունեին մեծ թվով ուժեր (56 դիվիզիա և 3 բրիգադ, ավելի քան 700 հազար զինվոր, 1200 տանկ և գրոհող հրետանի, 400 մարտական ինքնաթիռ և այլն) և ամուր պաշտպանություն։ Գերագույն գլխավոր հրամանատարության ծրագիրն էր [[Ռիգա]]յի ուղղությամբ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատների, և Տալլինի ուղղությամբ Բալթիական նավատորմի ու Լենինգրադյան ռազմաճակատի միացյալ գործողություններով մասնատել թշնամու ուժերը, շրշապատել ու ոչնչացնել նրա խմբավորումները և լիովին ազատագրել Մերձբալթիկան։ Ծրագիրն իրագործելու համար տրամադրվում էր 900 հազար զինվոր, մոտ 7500 հրանոթ, 3000 տանկ և ինքնագնաց հրանոթ, 2500 ինքնաթիռ։ Օպերացիաների ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու էր Սովետական Միության մարշալ Ա․ Վասիլևսկին։ Սեպտեմբերի 14-ին Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը (3-րդը՝ բանակի գեներալներ Ի․ Մասլեննիկովի, 2-րդը՝ բանակի գեներալ Ա․ Երյոմենկոյի, 1-ինը՝ բանակի գեներալ Հ․ Բաղրամյանի հրամանատարությամբ) սկսեցին Ռիգայի հարձակողական օպերացիան։ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, հաջողությամբ ճեղքելով թշնամու պաշտպանությունը, արագությամբ առաշացան մինչև 50 կմ։ [[Ռիգա]]յից հարավ, իրենց զորքերի վիճակը թեթևացնելու նպատակով գերմանացիները ձեռնարկեցին երկու հակահարձակում ([[Դոբելե]]ից հարավ-արևմուտք և Բալդոնեից հյուսիս-արևմուտք), սակայն՝ անհաջող։ [[Սեպտեմբերի 17]]-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը (հրամանատար Սովետական Միության մարշալ Լ․ Գովորով) սկսեցին Տալլինի օպերացիան և [[սեպտեմբերի 22]]-ին ազատագրեցին քաղաքը։ Թշնամու պաշտպանությունը կարողացան հաղթահարել նաև 2-րդ և 3-րդ Մերձբաթյան ռազմաճակատների զորքերը։ Արդեն [[սեպտեմբերի 26]]-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը ազատագրեցին [[Էստոնիա]]յի ամբողջ տարածքը, բացառությամբ Մոոնզունդյան կղզիների։ Ստրատեգիական այս փուլում սովետական զորքերը չկարողացան կտրել թշնամու «Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիայից։ Թշնամին կարողացավ Ռիգայի շրջանում կենտրոնացնել խոշոր խմբավորում (ավելի քան 30 դիվիզիա), Մեմելի ուղղությամբ ուներ 8 դիվիզիա, որոնք սեպտեմբերի 21-ին մտան «Հյուսիս» բանակախմբի մեջ։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սովետական գերագույն հրամանատարությունը որոշեց փոխել գլխավոր հարվածի ուղղությունը Մեմելի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կտրել «Հյուսիս» բանակախումբը և մաս-մաս ջախջախել այն։ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատները վերախմբավորվեցին (1-ինը՝ Շաուլյայի, մյուսները՝ Ռիգայի ուղղությամբ) հարձակումը վերսկսելու համար։ [[Հոկտեմբերի 5]]-ին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի 39-րդ բանակի աջակցությամբ, սկսեցին Մեմելի օպերացիան և արդեն [[հոկտեմբերի 10]]-ին ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս եկան Բալթիկի ծովափ և շրջափակեցին քաղաք-նավահանգիստը ցամաքից։ Մեկ ուրիշ զորախումբ դուրս եկավ Արևելյան Պրուսիայի սահմանը, Տաուրազեի մոտ, 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի 29-րդ բանակը հակառակորդին շպրտեց Նեմանից այն կողմ։ Խափանվեց «Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիա տեղափոխելու գերմանական ծրագիրը, այն կտրվեց «Կենտրոն» բանակախմբից և ստիպված սկսեց նահանջել Ռիգայից դեպի Կուռլանդական թերակղզի։ 2-րդ և․3-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը հոկտեմբերի 5-6-ին վերսկսեցին հարձակումը Ռիգայի վրա։ Հետապնդելով նահանջող թշնամուն՝ դուրս եկան պաշտպանական գիծ և հոկտեմբերի 12-ին սկսեցին մարտերը քաղաքի համար։ Հոկտեմբերի 13-15-ին նրանք ազատագրեցին քաղաքը։ Հոկտեմբերի 16-ին 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատը կազմացրվեց, իսկ 1-ին և 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հարձակումը և հոկտեմբերի 31-ին դուրս եկան Կեմերի, Լեցկավայի, Լիեպայայի սահմանագիծ։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ի ընթացքում Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը Բալթիական նավատորմի օժանդակությամբ իրականացրին Մոոնզունդյան օպերացիայի ([[1944]]) հիմնական մասը։ Մերձբալթիկայի ազատագրմանը մասնակցեցին 8-րդ էստոնական, 130-րդ Լատվիական հրաձգային կորպուսները և 16-րդ Լիտվական հրաձգային դիվիզիան։ Մերձբալթյան օպերացիայով ազատագրվեցին Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ Ջախջախվեց թշնամու «Հյուսիս» բանակախմբի 26 դիվիզիա և ամբողջովին ոչնչացվեց երեքը։ Այդ խմբավորման հիմնական ուժերը (27 դիվիզիա և 1 բրիգադ) սեղմվեցին Կուռլանդական թերակղզում դեպի ծով և կորցրին ստրատեգիական նշանակությունը։ Շրջապատված կուռլանդական խմբավորումը կապիտալացվեց [[1945]] թվականի [[մայիսի 8]]-ին։ Մերձբալթիկայի համար մղված մարտերին մասնակցեցին նաև հայ ժողովրդի հազարավոր գավակներ։ Ռազմական գործողություններ ղեկավարեցին բանակի գեներալ [[Հովհաննես Բաղրամյան]]ը, գեներալ-լեյտենանտներ Ա․ Բուռնազյանը (1-ին Մերձբալթյան ռազմաճակատի սանիտարական վարչության պետ), Բ․ Առուշանյանը (բանակի հրամանատարի տեղակալ, հետագայում՝ կորպուսի հրամանատար), Ս․ Գինոսյանը (բանակի շտաբի պետ), գեներալ ֊մայորներ Հ․ Բաբայանը․ (դիվիզիայի հրամանատար), Ս, Կարապետյանը (դիվիզիայի հրամանատար), Ա․ Ղազարյանը (դիվիզիայի հրամանատար), Ս․ Կազբինցևը (ռազմաճակատի քաղվարչության պետ), Կ․ Հախնազարյանը (կորպուսի հրետանու հրամանատար), գնդապետներ Ս․ Դանիելյանը (դիվիզիայի հրամանատար), Հ․ Սաֆարյանը (կորպուսի հրետանու հրամանատար) և ուրիշներ։ Ցուցաբերած արիության և խիզախության համար մեծ թվով հայ ռազմիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Ն․ Ստեփանյանը (երկրորդ անգամ), սերժանտ Վ․ Վանցյանը, լեյտենանտ Մ․ Նագուլյանը, գվարդիայի ավագ Հ․ Սնոպլյանը և Լ․ Չափչախովը (Չափչախյան)։ Շարքայիններ Գևորգ Իսրայելյանը, Նարիբեկ Ավետիսյանը, Խաչիկ Մելիքսեթյանը, Ստեւիան Ստեփանյանը, Ռուբեն Պապայանը դարձան Փառքի շքանշանների լրիվ ասպետներ։ Ռազմ,Ռազմական գործողություններին մասնակցեց նաև Կ․ Վորոշիլովի անվանական հայկական նախկին 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան (Ստալինգրադի ճակատամարտից հետո վերանվանվել էր 51-րդ գվարդիական դիվիզիա), ինչպես նաև սփյուռքահայության միջոցներով կառուցված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։
{{ՀՍՀ}}