«Յուղաներկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Գեղարվեստական յուղաներկերը պատրաստում են գունանյութերը կտավատի ձեթի հետ տրորելով։ Երբեմն ավելացնում են նաև ընկույզի և արևածաղկի ձեթեր։ Այդպիսի յուղաներկերով նկարում են հիմնաներկով պատած կտավի, փայտի, մետաղի (հաստոցային [[գեղանկարչություն]]), ծեփված պատի (մոնումենտալ գեղանկարչություն) վրա։
Յուղաներկով նկարելիս, առավելապես քան գեղանկարչության որևէ այլ տեխնիկայով, հնարավոր է հարթ մակերեսի վրա ստանալ ծավալի և տարածության տեսողական պատրանք, գունային հարուստ էֆեկտներ, նկարին հաղորդել ավելի խոր արտահայտչականություն։
[[Պատկեր:Oil painingpainting paleepalette.jpg|մինի|աջից|Յուղաներկերի ներկապնակ]]
Յուղաներկերի օգտագործման տեխնիկական եղանակները տարբեր են։ Գունաբծերը կարող են լինել ոչ թափանցիկ և հակառակը, կիպ քսված և ռելիեֆ (ֆակտուրային), նուրբ և հարթ։ Մինչև XIX դ․ յուղաներկերով նկարելիս կիրառել են բազմաշերտ քսվածքը՝ լաքերի օգտագործումով, վերջում լաքապատելով նկարի մակերեսը։
 
XIX[[19-րդ դարիդար]]ի սկզբից հիմնականում կիրառվում է մաքուր աստառի կամ նուրբ նախաներկված, տոնայնացված հենքի վրա ներկերը քսելու «ալլա պրիմա» (մեկ սեանսով) եղանակը․ լաքեր օգտագործվում են սակավ։
 
Յուղաներկերի կիրառման մասին գրավոր սուղ տեղեկություններ պահպանվել են անտիկ և միջնադարյան ձեռագրերում։ Յուղաներկերով գեղանկարչությունը տարածվել է XV[[15-րդ դ․դար]]ի 2-րդ կեսից Յա․ Վան էյքի կատարելագործումից հետո, XVI[[16-րդ դարիցդար]]ից դարձել գեղանկարչության առաջատար տեխնիկա։
 
== Ծանոթագրություններ ==