«Միակամություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Միակամություն''' Բյուզանդիայում 7-րդ դարում ձևավորված քրիստոնեական դավա...»: |
(Տարբերություն չկա)
|
19:57, 16 Մայիսի 2014-ի տարբերակ
Միակամություն Բյուզանդիայում 7-րդ դարում ձևավորված քրիստոնեական դավանաբանական ուսմունք։ Հեղինակներն են Թեոդորոս Փառանաի եպիսկոպոսը և Կ․ Պոլսի պատրիարք Սարգիսը։ Ընդունելով երկաբնակների վարդապետությունը՝ միակամության հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։ Սրանով միակամները ցանկանում էին հաշտեցնել միաբնակներին և երկաբնակներին ու վերամիավորել պառակտված եկեղեցին։ 680-ի Կ․ Պոլսի տիեզերական ժողովում քաղկեդոնական եկեղեցիները միակամությունը դիտեցին որպես միաբնակության մի նոր արտահայտություն և դատապարտեցին այն․ ընդունվեց Հիսուս Քրիստոսին երկու կամք, երկու բնություն և երկու ներգործություն վերագրող սկզբունքը։ Միակամության մերժումով ավելի խորացավ միաբնակ և երկաբնակ եկեղեցիների մեկուսացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |