«Միաշաքիլավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միաշաքիլավորներ''', ծածկասերմ բույսերի դաս․ բնորոշվում է միաշաքիլ սաղմով , գլխավոր արմատի փոխար...»:
(Տարբերություն չկա)

18:44, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Միաշաքիլավորներ, ծածկասերմ բույսերի դաս․ բնորոշվում է միաշաքիլ սաղմով , գլխավոր արմատի փոխարեն հավելյալ արմատների գերակշռող զարգացմամբ, տերևների զուգահեռ կամ աղեղնային ջղավորությամբ։ Ի տարբերություն երկշաքիլավորների, միաշաքիլավորների փոխադրող խրձերը սովորաբար անկանոն են դասավորված, փակ են, կամբիումից զուրկ, որի հետևանքով ցողունը և արմատը հիմնականում հաստությամբ չեն աճում։ Մեծ մասի սերմնարանը վերնադիր է, ծաղկի առանցքը՝ կոնաձև, մասամբ՝ ուռուցիկ կամ հարթ։ Ցողունները թույլ են ճյուղավորված, տերևները սովորաբար պարզ են, ամբողջական։ Ենթադրվում է, որ միաշաքիլավորներն առաջացել են երկշաքիլավորներից՝ նախակավճի շրջանում կամ զարգացել են դրանց զուգահեռ։ Հայտնի է Մ-ի 65 հզ․, ՍՍՀՄ-ում՝ 2600 տեսակ (բարձրակարգ բույսերի մոտ 15%-ը)։ Աճում են ամենուրեք։ Հս․ և բարեխառն լայնություններում ներկայացված են գլխավորապես խոտաբույսերով․ ծառատեսակներ, հատկապես ցողունի երկրորդային աճով, հանդիպում են մերձարևադարձային, ավելի հաճախ՝ արևադարձային շրջաններում։ Մ․ կազմում են մարգագետինների, տափաստանների, սավաննաների խոտածածկի նշանակալի մասը։ Մ-ից են՝ հացազգիները, շաքարեղեգը, արմավենիները, սիզախոտը, շյուղախոտը, վարդկակաչը, շուշանը, ինչպես նաև որոշ թելատու բույսեր, դեղաբույսեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։