«Մեքենայացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

18:21, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ արտադրության,ձեռքի աշխատանքի միջոցների մասնակի կամ լրիվ փոխարինում մեքենաներով, մեխանիզմներով ու սարքերով։ Ընդգրկում է նաև մտավոր աշխատանքի ոլորտը։ Մեքենայացման գլխավոր նպատակը աշխատանքի արտադրողականության բարձրացումը և ծանր, աշխատատար ու հոգնեցուցիչ օպերացիաներ կատարելուց մարդուն ազատելն է։ Այն նպաստում է հումքի, նյութերի, էներգիայի ռացիոնալ օգտագործմանը, արտադրանքի որակի բարձրացմանը, ինքնարժեքի իջեցմանը։Մեքենայացման տեխնիկայի առաջընթացի գլխավոր ուղղություններից է, արտադրության արդյունավետության բարձրացման և արտադրողական ուժերի զարգացման նյութական հիմքը։ Տարբերում են մասնակի ու համալիր Մ․։Մասնակիի դեպքում մեքենայացվում են արտադրական առանձին օպերացիաներ կամ աշխատանքներ (առավել աշխատատար), բայց պահպանվում է ձեռքի աշխատանքի զգալի մասը։ Համալիր Մեքենայացման ժամանակ տեխնոլոգիական պրոցեսի բոլոր հիմնական օպերացիաներում և օժանդակ աշխատանքներում ձեռքի աշխատանքի միջոցները Փոխարինվում են մեքենաներով։ Համալիր Մեքենայացումից հետո արտադրական պրոցեսի զարգացման հաջորդ աստիճանն արտադրության ավտոմատացումն է (տես նաև Ավտոմատ, Ավտոմատ գիծ, Ավտոմատ կառավարում)։Մեքենայացումը գնահատվում է տարբեր ցուցանիշներով․ աշխատանքի Մեքենայացման գործակից (մեքենայացված ու ձեռքի աշխատաժամանակների հարաբերություն), արտադրության Մ-ման գործակից (մեքենայական եղանակով թողարկված արտադրանքի և արտադրանքի ընդհանուր ծավալների հարաբերություն), աշխատանքի մեքենազինվածություն (արտադրական մեքենաների ու մեխանիզմների արժեքի ու բանվորների թվի հարաբերություն), աշխատանքի էներգազինվածությՈւն կամ, երբեմն՝ էլեկտրազինվածություն (մեխանիկական և էլեկտրական էներգիայի ու բանվորների թվի հարաբերություն) ևն։Հասարակական արտադրության Մեքենայացումը սկսվել է 18 դարի վերջերին։ Այն ընթացել է աշխատաձևերի ու աշխատամիջոցների զարգացման, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծման, մեքենաների ու մեխանիզմների կիրառման ուղիով, որի շնորհիվ հեղաշրջում է կատարվել արդյունաբերության մեջ (տես Արդյունաբերական հեղաշրջում), և բոլոր զարգացած երկրնե- րում լայն տարածում է ստացել մեքենայական արտադրությունը։ Աստիճանաբար կիրառվել է ներքին այրման շարժիչը,ստեղծվել են բանող ու տրանսպորտային մեքենաներ, էներգիայի Փոխակերպման նոր եղանակներ, էլեկտրական հոսանքի գեներատորներ, էլեկտրաշարժիչներ ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։