«Սկադի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Սկադի աստվածուհին ''Սա հոդված է Սկանդինավիա-ի աստվածուհիներից մեկի, նետաձիգ և...»:
 
No edit summary
Տող 5.
'''Սկադի''' (հին սկանդինավերեն Skaði; մյուս գրելաձևերը. Skade , Skadi, Skadhi, Skathi ) [[գերմանասկանդինավյան առասպելագրությունում|գերմանասկանդինավյան առասպելագրություն]] [[ինեիստական հսկա]], որսի ներկայացուցիչը: Հիմնական հատկանիշները` նետ, աղեղ, դահուկներ: Սկզբում նա եղել է պտղաբերության աստվածուհի: Սկադին երկրին տալիս է ձմեռ և սառույց, [[Նյորդ]]ի կինն է:
Սկանդինավյան առասպելների համաձայն, երբ [[Ասեր]]ը սպանեցին նրա հորը` [[Տյացցի]] հսկային, Սկադին ուղևորվեց [[Ասգարդ]]` վրեժ լուծելու: Բայց ասերը առաջարկեցին Սկադիին վրեժի փոխարեն նրանցից մեկին ընտրել որպես ամուսին: Նա համաձայնվեց, սակայն պայման դրեց. ասերը պետք է ծիծաղեցնեին նրան: Դա ոչ ոքի չէր հաջողվում: Միայն [[Լոկի]]ն կարողացավ ծիծաղեցնել Սկադիին: Այնուհետև նրան ասացին, որ ընտրի ամուսնուն: Ընտրելիս նա պետք է տեսներ միայն ասերի բոբիկ ոտքերը: Նա ցույց տվեց իր ընտրած ոտքերի զույգը, ենթադրելով, որ դա [[Բալդր]] աստվածն է, սակայն պարզվեց, որ ոտքերը Նյորդինն էին: Վերջապես, [[Օդինը]] վերցրեց Տյացցիի աչքերը և նետեց երկինք, այդպես ստեղծվեցին աստղերը և խաղաղություն տիրեց Սկադիի և ասերի միջև:
Սկադին երազում էր ապրել Տրյումհեյմում` սարերում, այնտեղ, որտեղ ապրել էր հայրը: Իսկ Նյորդը ցանկանում էր ապրել ծովի մոտ: Նրանք որոշեցին 9 օր ապրել սարերում, 9 օր` ծովի մոտ: Մի օր, սարերից վերադառնալով, Նյորդը ասաց.
 
 
 
Leið erumk fiöll, Չեմ սիրում լեռները,
 
vark-a ek lengi á, չնայած եղել եմ այնտեղ
 
nætr einar níu; 9 օր միայն:
 
úlfa þytr Ես չեմ փոխի
 
mér þótti illr vera Կարապի ձայնը
 
hjá söngvi svana. գայլի ոռնոցի հետ.
 
Դրան Սկադին պատասխանեց:
 
Sofa ek né máttak Քնել չեն թողնում ինձ
 
sævar beðjum á թռչնի ձայները
 
fugls jarmi fyrir; Ծովի ափից,
 
sá mik vekr, ամեն առավոտ
 
er af víði kemr, արթնացնում է ինձ
 
morgun hverjan már. ծովային ճայը.
 
Սկադին վերադարձավ սարեր և հաստատվեց Տրունհեյմում, որտեղ վերադարձավ իր սովորական զբաղմունքներին.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սկադի» էջից