«Մետագալակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մետագալակտիկա''' (մետա․.. և Գալակտիկա), գալակտիկաների և նրանց խմբերի հսկայական համակարգ, որի մասն...»:
 
Տող 1.
'''Մետագալակտիկա''' (մետա․.. և Գալակտիկա), գալակտիկաների և նրանց խմբերի հսկայական համակարգ, որի մասն են կազմում ժամանակակից խոշորագույն [[աստղադիտակ]]ների համար մատչելի բոլոր գալակտիկաները։ Մետագալակտիկայի ներկայումս դիտվող մասում գալակտիկաների թիվն անցնում է մեկ միլիարդից։ Մեր Գալակտիկայի կամ [[Ծիր կաթին]]ի համակարգի ամենամոտ հարևաններն են Մագելանի մեծ և փոքր ամպեր կոչվող գալակտիկաները, որոնց հեռավորությունը շուրջ 160․000 լս.-տ. Է, իսկ հայտնիներից ամենահեռավորներինը` ավելի քան 10 մլրդ լս․-տ․ (հեռավորությունները որոշվում են գալակտիկաների սպեկտրներում գծերի կարմիր շեղման միշոցով)։ Մետագալակտիկայում նյութը բաշխված է խիստ անհավասարաչափ, հիմնականում կենտրոնացած է գալակտիկաներում, որոնք կազմում են տարբեր չափերի ու բարդության համակարգեր՝ սկսած կրկնակի, եռակի և բազմակի գալակտիկաներից մինչև գալակտիկաների կույտերը (պարունակում են մինչև մի քանի հազար բաղադրիչներ)։ Օրինակ, մեր Գալակտիկան, [[Անդրոմեդայի համաստեղություն|Անդրոմեդայի համաստեղության]] մեջ դիտվող հսկա գալակտիկան՝ իր [[արբանյակ]]-զալակտիկաներով, ինչպես նաև մի քանի մոտակա այլ գալակտիկաներ կազմում են գալակտիկաների տեղական համակարգը։ Որոշ [[աստղագետ]]ներ կարծում են, որ մետագալակտիկայում կան գալակտիկաների ավելի մեծ համակարգեր՝ գերկույտեր։ Ենթադրվում է, որ գալակտիկաների այդպիսի գերկույտ, կազմված տասնյակ հազարավոր գալակտիկաներից, շուրշ 60—100 մլն լս.-տ․ տրամագծով գտնվում է հյուսիսային գալակտիկական կիսագնդում (կենտրոնը՝ [[Կույսի համաստեղություն]]ում)։ Գալակտիկաների այդ տեղական գերկույտի մեջ է մտնում, մասնավորապես, գալակտիկաների տեղական համակարգը։ Աստղադիտակների հզորության մեծացման, լուսաընդունիչների զգայնության աճի, ինչպես նաև դիտումների ալիքային տիրույթի ընդլայնման շնորհիվ հայտնագործվել են շատ մեծ լուսատվությամբ գալակտիկաների նոր տեսակներ՝ ոադիոգալակտիկաներ, քվազարներ և այլն, որի հետևանքով զգալիորեն աճել է մետագալակտիկայի դիտվող մասի շառավիղը։ Մետագալակտիկայում նյութի միջին խտությունը շատ փոքր է՝ 10<sup>-31</sup>-10<sup>-30</sup> գ/սմ<sup>3</sup>, իսկ միջգալակտիկական տարածությունում այն չնչին է․ այդտեղ գտնվում են առանձին [[աստղ]]եր, [[գազ]] և փոշի, կան նաև էլեկտրամագնիսական ալիքներ, տիեզերական ճառագայթներ, ձգողական, մագնիսական և այլ դաշտեր։ Մետագալակտիկայի ամենակարևոր յուրահատկություններից է դրա դիտվող մասում գալակտիկաների փոխադարձ հեռացումը, այլ կերպ ասած, մետագալակտիկայի ընդարձակումը։ Ընդհանրապես մետագալակտիկայի չափերի, ձևի և կառուցվածքի մասին շատ քիչ բան է հայտնի։ ժամանակակից դիտումները ցույց չեն տալիս մետագալակտիկայի միջին խտության որևէ նվազում՝ մեծ հեռավորությունների վրա, որը կվկայեր մետագալակտիկայի սահմաններին մոտենալու մասին։ Պետք է ենթադրել, որ մենք դիտում ենք հսկայական չափերի, բայց և վերջավոր ու սահմանափակ մետագալակտիկայի մի մասը միայն։ Բացառված չէ, որ Տիեզերքում կան նաև այլ մետագալակտիկաներ և այլն։ Ուստի, ճիշտ չէ նույնացնել մետագալակտիկան ամբողջ [[Տիեզերք]]ի հետ, ինչպես հաճախ այդ արվում է կոսմոլոգիայում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տիեզերագիտություն]]